Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

«Թաղի տղերքը» Երևանի Խորենացու փողոցում ջարդել են վարձով բնակվող քաղաքացու ոտքը

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ընթանում է Հովսեփ Ադամյանի գործի դատական քննությունը:

42-ամյա Հովսեփը մեղադրվում է 2013 թվականի հոկտեմբերի 16-ին Երևանի Մ. Խորենացի 3-րդ նրբանցքում Արսեն Թեքեյանի հետ վիճաբանության ժամանակ վերջինիս հարվածելու, ոտքը կոտրելու, նրա առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Արսեն Թեքեյանն այդ փողոցի տներից մեկում վարձակալությամբ բնակվում էր կնոջ ու երկու երեխայի հետ: Նա «թաղի տղա» չէր…

Դեպքի հետ կապված իրադարձությունները Արսենի կինը՝ վկա Դալալը, դատարանում նկարագրեց այսպես: Դեպքի օրը Արսենն ուշ երեկոյան տուն է գնացել նույն թաղամասի բնակիչ Էդուարդի հետ:

Միասին խմել են:

Էդուարդը երկար է նստել:

Տանտերերը ստիպված են եղել ասել, թե հաջորդ օրն Արսենը աշխատանքի է գնալու, պետք է քնի ու հանգստանա:

Ժամը մեկի սահմաններում Արսենը Էդուարդին տարել է ճանապարհելու:

Տուն է վերադարձել մոտ քառասուն րոպե հետո՝ շատ զայրացած, իրեն-իրեն խոսելով: Իմաստը եղել է հետևյալը՝ ես իրանց էդքան լավ վերաբերվեցի, իրանք ինձ հետ վիճեցին… Անուններ չի տվել…

Արսենը կնոջն ասել է, թե ուզում է գնալ փողոց՝ մի քիչ քայլել ու հանգստանալ:

Տանից դուրս է եկել, իսկ երկու րոպե հետո կինը լսել է ամուսնու գոռոցը՝ վախ, ոտքս…

Կինն անմիջապես դուրս է եկել, տեսել է՝ ամուսինն ընկած է ու զայրույթից հայհոյում է առանց անուններ տալու, ասում է՝ ինչի՞ տվեցիք ոտս ջարդեցիք…

Հեռվում մթության մեջ կանգնած է եղել Էդուարդը ու նույնպես հայհոյել է: Իսկ Հովսեփը կանգնած է եղել ընկած Արսենին ավելի մոտ:

Հովսեփի օգնությամբ կինն Արսենին տուն է տարել…

Հաջորդ օրը Արսենի ցավերն ուժեղացել են:

Հովսեփը, առանց Արսենի կնոջ խնդրանքի, նրանց տուն բժիշկ է տարել:

Բժիշկն ասել է, որ Արսենի ոտքը կոտրված է, նա պետք է գնա հիվանդանոց:

Արսենն ու կինը բժշկին ասել են, թե Արսենն ընկնելու հետևանքով է ոտքը վնասել:

Շտապօգնություն են կանչել, Արսենին հիվանդանոց են տարել, որտեղ Արսենն ու կինը դարձյալ ասել են, թե ընկնելուց է ոտքը վնասվել:

Արսենի ոտքին գիպս են դրել, տեղափոխել են տուն:

Արսենին այցելել ու որպիսությունը հարցրել է միայն Հովսեփը: Էդուարդը նրանց տուն չի գնացել:

Իսկ որոշ ժամանակ անց ոստիկանությունում տուժողը հաղորդում է տվել, որ իրեն հարվածել ու ոտքը կոտրել է Հովսեփը:

Արսենի կինը նախաքննության ընթացքում հակասական ցուցմունքներ է տվել:

Դատարանում էլ կինը հակասությունների մեջ էր ընկնում՝ դա բացատրելով, որ արդեն չի հիշում որոշ բաներ, նախաքննության ընթացքում «խառնված է եղել», իսկ ամուսնու վնասվելու պահին ինքը ներկա չի եղել, չի տեսել, թե ով է հարվածել:

Ըստ վկայի՝ ինքը, տեսնելով, որ Հովսեփը կանգնած է փորի վրա ընկած ամուսնուց քիչ հեռու՝ աջ ձեռքը հետևում պահած, մտածել է, թե նրա ձեռքին բան կա, ուրեմն՝ նա է հարվածել ամուսնուն:

Բայց, այնուամենայնիվ, Հովսեփին խնդրել է, որ օգնի իրեն՝ ամուսնուն տուն տեղափոխեն: Տանը նկատել է, որ Հովսեփի աջ ձեռքին վիրակապ կա: Նրա ձեռքին որևէ առարկա Արսենին տեղափոխելու ժամանակ ու իրենց տանը չի տեսել:

Վկան նշեց, որ Հովսեփը հաջորդ օրն իրենց տուն բժիշկ է տարել, նա, երևի, այդպես ցանկացել է օգնել…

Կինն ասաց, թե ամուսնուց լսել է միայն, որ նա չի տեսել՝ ով է իրեն հարվածել: «Ես հարցնում էի՝ նիուժե՞լի չես տեսել, Արսենն ասում էր՝ շատ մութ էր, հարվածը՝ անսպասելի…»:

Վկան հայտնեց, թե Էդուարդն ու Հովսեփը եթե խմած էին լինում, ամեն մեկն ասում էր՝ ես եմ խփել, իսկ երբ սթափ էին լինում, մեկը մյուսի վրա էր գցում…

Վկան ասաց, թե Էդուարդին չի ճանաչել, նա նոր էր վերադարձել Ռուսաստանից, իսկ Հովսեփին ճանաչել է որպես նույն փողոցի բնակչի, բարև-բարլուս է եղել: Իրենք այդ փողոցում մի քանի ամիս էին ապրում վարձով…

Ամբաստանյալ Հովսեփը հարցի ձևով առարկեց ու ասաց, թե ինքը ո՛չ խմած, ո՛չ սթափ վիճակում երբեք չի ասել, թե ինքն է հարվածել Արսենին:

Դատարանի հարցին, թե ինչու է վկան նախաքննության ժամանակ հակասական ցուցմունքներ տվել, վկան ասաց, թե երկու երեխաների մայր է, մտածել է՝ գրեմ, պրծնեմ, րոպեն մեկ չեմ կարող գնալ հարցաքննության…

Հրապարակվեցին վկա Դալալի նախաքննական ցուցմունքները:

Մի դեպքում վկան հայտնել էր, թե ամուսինը Էդուարդին ճանապարհելուց հետո զայրացած տուն է եկել ու ասել, թե ինքը Էդուարդին իր տան մեջ էդքան լավ վերաբերվեց, իսկ նա հարևանի տանը վիճել է իր հետ:

Երբ ամուսինը զայրացած դուրս է եկել քայլելու-հանգստանալու, անմիջապես լսվել է նրա գոռոցը:

Կինը դուրս է վազել ու լսել, որ ամուսինը գոռում է՝ վայ, ես ձեր… արա՛, էս ի՞նչ արիք, ոտս ջարդեցիք… Իսկ հեռվում, մթության մեջ թաքնված Էդուարդը նույնպես գոռացել է ամուսնու հասցեին՝ ա՛յ բ…, ի՞նչ ես ձենդ գլուխդ գցել… Ամուսնուց քիչ հեռու կանգնած Հովսեփն էլ ինչ-որ բան է ասել, բայց կինը չի լսել…

Ըստ վկայի այս ցուցմունքի՝ մի քանի օր հետո Էդուարդը խմած գնացել է իրենց տուն ու ասել, թե ինքն է ջարդել Արսենի ոտքը: «Ես էլ ասի՝ բա չես ամաչո՞ւմ, էս էրկու էրեխեքին ո՞վ ա պահելու: Ամուսինս էլ ասավ՝ արա՛, Էդո, էդ ի՞նչ ես խոսում, գնա էստեղից: Էդոն գնաց…»:

Հետո ոստիկանությունում հաղորդում են տվել, թե Հովսեփն է ջարդել Արսենի ոտքը, Էդոն է դա ասել: Բայց երբ իմացել են, որ Հովսեփը քրեական պատասխանատվության կենթարկվի, սկսել են ասել, թե նա չի եղել…

Վկա Դալալը նաև առերես է հարցաքննվել Էդուարդի հետ: Պնդել է իր ցուցմունքը, ասել է, որ Էդոն իրենց պատուհանի տակից ձայն է տվել. «Արա՛, ա՛յ ոտդ ջարդած…»:

Եվս մեկ նախաքննական ցուցմունք է տվել վկան, ասել է, թե չեն ցանկանում որևէ մեկին վնասել: Երբ ինքը դուրս է եկել ու ընկած ամուսնուց քիչ հեռու տեսել է Հովսեփին, ամուսինն էլ ասել է՝ ծեծեիք, ինչի՞ ոտս ջարդեցիք, ինքը Հովսեփին հարցրել է՝ էս ի՞նչ եք արել: Հովսեփն էլ պատասխանել է՝ ընկել ա, քուր ջան, չենք ջարդել:

Ըստ կնոջ՝ եթե ամուսինն ասում է՝ Հովսեփն է խփել, ուրեմն մի գիտի: «Ամուսինս խիստ մարդ է, նա ամեն բան չի ասում… »:

Կինը հայտնել է նաև, թե Հովսեփը հարևանների մոտ ասել է՝ ինքն է խփել ու ջարդել Արսենի ոտքը, որովհետև նա հայհոյել է իր ծնողներին:

Վկան նախաքննության ժամանակ հրաժարվել է Հովսեփի հետ առերես հարցաքննությունից:

Դատարանում վկան ասաց, թե հարցաքննությունների ժամանակ «խառն է եղել», շատ զայրացած, երեխաներին չէր կարող անընդհատ թողնել-գնալ հարցաքննության, իսկ ամենակարևորն այն է, որ ինքը չի տեսել հարվածի պահը ու հաստատապես չի կարող ասել, թե ով է հարվածել ու ջարդել իր ամուսնու՝ տուժող Արսենի ոտքը:

Հաջորդ դատական նիստին կշարունակվի վկաների հարցաքննությունը, այդ թվում՝ կհարցաքննվի անընդհատ հիշատակվող Էդուարդը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում