Բեռլինյան կինոփառատոնը հաստատել է ժյուրիի կազմը՝ հայտնում է The Hollywood Reporter-ը:
Այսպես. հանձնաժողովի կազմում կընդգրկվեն գերմանացի դերասան Դանիել Բրյուլը, ֆրանսիացի դերասանուհի Օդրի Տոտուն, «Խենթերը» սերիալի սցենարիստ Մեթյու Վայները, հարավկորեացի ռեժիսոր Պոն Չժուն Հոն, պերուացի ռեժիսոր Կլաուդիա Լյոսան, իտալացի պրոդյուսեր Մարտա դե Լաուրենտիսը:
Ժյուրիի նախագահը կլինի Դարեն Արոնոֆսկին: Փառատոնի դափնեկիրները, «Ոսկե արջ» մրցանակի հաղթողները հայտնի կդառնան հանդիսավոր մրցանակաբաշխության ժամանակ՝ փետրվարի 14-ին: