«Շամի և Իրաքի իսլամական պետության» (ԴԱԻՇ) զինյալները Իրաքի հարավում՝ Մոսուլում, հնագույն հայկական եկեղեցի են հրկիզել: Այս մասին հաղորդում է քրդական Basnews պորտալը:
Մոսուլում Քրդական դեմոկրատական կուսակցության պաշտոնյա Սայիդ Մամուզինին գործակալությանը հայտնել է, որ ԴԱԻՇ-ի զինյալները շարունակում են հրկիզել և ավերել հասարակական վայրերը, մարդկանց տները և գերեզմանները:
Անդրադառնալով վերը նշված հրկիզման դեպքին ՝ պաշտոնյան ասել է, որ եկեղեցին գործող է և պատկանում է քրիստոնյա հայերին:
Թե որքան վնաս է հասցվել եկեղեցուն, չի հաղորդվում: