Facebook սոցցանցը հայտարարել է, որ աշխատանքում այսօրվա խափանումը եղել է ինժեներների սխալի հետևանք, այլ ոչ թե ցանցահենների կոտրման։
«Խափանումը տեղի է ունեցել ոչ թե կողմնակի անձանց հարձակման հետևանքով, այլ այն բանից հետո, երբ մենք կատարել ենք փոփոխություն, որն անդրադարձել է կոնֆիգուրացիայի մեր համակարգերի վրա»,- BBC-ի հետ զրույցում ասել է սոցցանցի ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ իրենք արագ են գործել խնդրի կարգավորման ուղղությամբ և իրենց երկու ծառայությունները՝ Facebook-ն ու Instagram-ը, 100 տոկոսով հասանել են դարձել բոլորին։
Ավելի վաղ Lizard Squad խմբավորման ցանցահենները, ովքեր նախկինում կոտրել էին Malaysia Airlines ավիաընկերության կայքն ու հավանաբար կապ ունեն ԴԱԻՇ-ի հետ, հաստատել էին, որ իրենց հաջողվել է խափանել մի շարք ռեսուրսների աշխատանքը։