Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Էվանդեր Հոլիֆիլդը պրոմոութերի կարիերա է սկսել:
Լեգենդար բռնցքամարտիկը պայմանագիր է ստորագրել XLR8 Boxing ընկերության հետ: Համատեղ նախագիծը կոչվում է Real Deal Promotions: Նախատեսվում է պայմանագիր ստորագրել արդեն կայացած աստեղերի ու հեռանկարային բռնցքմարատիկների հետ:
«Համապատասխան պահի էի սպասում սպորտ վերադառնալու համար: XLR8 Boxing-ի հետ կկազմակերպենք պրոֆեսիոնալ, գրավիչ ու իր տեսակում յուրովի մենամարտեր»,- Հոլիֆիլդի խոսքերը մեջբերում է Boxing Scene-ը: