Friday, 19 04 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել

Իշխանության նախընտրական ծառայությունների սերվիսներից մեկը պայթեց փուչիկի նման

«Շատ վատ է, որ ժողովուրդը չի գնահատում մեզ, որ ուրիշներն են գնահատում մեր արած գործը, իսկ ժողովուրդը, ուրախանալու փոխարեն, տխրում է: Դա շատ տգեղ է»,- հայ երգի դեսպան Նունե Եսայանը մամուլում մեկնաբանել է «Տաշիր» մրցանակաբաշխության ընթացքում բաժանված թանկարժեք նվերների աղմկոտ պատմությունը, որի հերոսներից, այսինքն՝ նվեր ստացողներից մեկն էլ ինքն է: Դա այն նույն Նունե Եսայանն է, որը գեղեցիկի ու տգեղի մասին չէր մտածում, երբ 2008 թվականի մարտի 1-ից հետո տասը զոհերի մասին ասում էր, որ եթե մահացել են, ուրեմն իրենց մեղքով են մահացել, «թող այնտեղ չլինեին, չզոհվեին»՝ ասել էր հայ երգի դեսպանը:

Շատ լավ է, հարգելի Նունե, որ ժողովուրդը ձեզ և ձեր նմաններին չի գնահատում, որովհետև եթե գնահատեր, եթե արժևորեր, եթե համարեր, որ դուք ձեզանից ինչ-որ մեծ ու կարևոր բան եք ներկայացնում, ապա ժողովրդի տասը ներկայացուցիչների սպանության մասին ձեր այդ խոսքերից հետո ժողովուրդը պետք է որ ամեն մարտի 1-ին Մյասնիկյանի հրապարակում ձեր խորհրդանշական խրտվիլակը այրեր՝ որպես աննախադեպ ցինիզմի դեմ բողոքի նշան: Ձեր ասելով՝ նկատի ունենք գրեթե ամբողջ հայկական շոու-բիզնեսը, որ «Տաշիր»-ի Սամոյից` Սամվել Կարապետյանից ստանալով նվերների հերթական չափաբաժինը, այն Կարապետյանից, որի եղբայր Կարենն էլ նույն այդ ժողովրդին համբալ է անվանում, այժմ էլ լացուկոծով փորձում եք արդարացնել «մեծապատիվ մուրացկանության» աստղային դրսևորումները: «Շատ վատ է, որ ժողովուրդը չի գնահատում մեզ, որ ուրիշներն են գնահատում»:

Հարգելի տիկին Եսայան, ժողովուրդը գնահատում է նրանց, ովքեր կապ ունեն ժողովրդի հետ, իսկ ուրիշներին գնահատում են ուրիշները: Ընդհանրապես, ինչպես ասվում է հայտնի խոսքում` չկա չարիք առանց բարիքի: Տեղի ունեցածը ի ցույց դրեց «ժամանակակից» ևս մի ոլորտի ամբողջ փչացածությունը, նեխածությունը, այդ ոլորտում գերիշխող նյութապաշտությունն ու ցինիզմը: Իհարկե, հազիվ թե որևէ մեկը դրանից առաջ էլ լավ կարծիքի էր հայկական շոու-բիզնեսի մասին, որում, իհարկե, կան ընդհանուր գորշությունից և գաղջությունից առանձնացող լուսավոր անհատներ, որոնք, սակայն, չեն հայտնվում տաշիրներում, այլ ավելի շատ տաշեղի պես դուրս են մնում ոլորտը պարուրող «փայլաթիթեղից», բայց ներկայումս այդ ոլորտը բացվեց իր ողջ «պերճանքով» ու թշվառությամբ, և բացվեց այնպես, որ փակելն այլևս անհնար է լինելու: Ու թերևս հենց դրա համար է, որ «աստղերը» հանկարծ որոշեցին ինչ-որ բացատրություններով հանդես գալ, որոշեցին ինչ-որ փաստարկներ կամ հակափաստարկներ ներկայացնել տեղի ունեցածի կապակցությամբ, նաև՝ բնակարանները սոցիալապես անապահով և իսկապես կարիքավոր մարդկանց հանձնելու սոցիալական կոչի վերաբերյալ, որ ուղղվեց նրանց համացանցում:

«Աստղերը» հասկացան, որ քաշվեց այն սահմանագիծը, որից այն կողմ թատրոնն ավարտվում է անվերադարձ: Հասկացան, ու դրա համար հիմա փորձում են արդարանալ, փորձում են նույնիսկ ժողովրդին մեղադրել մոտավորապես այսպիսի ոգով` «բա ախր դուք մեզ չեք նայում, մենք էլ ստիպված գնում ուրիշների ձեռքին ենք նայում»: Քիչ է մնում, որ Նունե Եսայանն ու կոմպանիան ժողովրդին մեղադրեն պարբերաբար փող չհավաքելու և իրենց հերթով բնակարաններ չնվիրելու համար: Բայց ամեն ինչ շատ լավ է, ամեն ինչ շատ հստակ և զուլալ շարժվում է առաջ: Բոլորը բացում են իրենց իսկական դեմքն ու հոգին, միտքն ու արժեքները, որի կրողն են հանդիսանում, եթե, իհարկե, դրանք կարելի է արժեք համարել:

Ի վերջո, «ով ով է» հարցը չափազանց կարևոր մի հարց է ազգային և պետական ընթացքի արդյունավետ վերափոխման համար, և տեղի ունեցածի արդյունքում այդ հարցը ևս մի զգալի չափաբաժնով ստացավ իր հստակ պատասխանը: Իշխանության համար նախընտրական ծառայությունների ավանդական սերվիսներից մեկը` հայաստանյան «աստղաբույլը», ըստ էության, պայթեց փուչիկի նման, և դրա համար նույնիսկ կարելի է շնորհակալություն հայտնել Սամվել Կարապետյանին: Թեև համոզված ենք, որ նա այդ ամենն անում էր հաստատապես հակառակ համոզումով` համոզումով, որ փչում է այդ փուչիկը, որպեսզի, ասենք, գալիք ընտրություններին իշխանությունը, այդ թվում՝ դրա մեջ գտնվող իր եղբայր Կարենը, այդ փուչիկով էլ ավելի վեր բարձրանան: Միայն թե ֆիզիկայի օրենքը հուշում է, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, ու երբ փուչիկը չափից շատ ես փչում, այն պայթում է մեծ աղմուկով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում