Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձավ նախորդ տարեվերջին հայկական ուղղաթիռի խոցմանը:
«Մեղքը ոչ թե ուղղաթիռի անձնակազմինն է, որոնք ուսումնավարժական թռիչք են կատարել պլանային փոքր շեղումով, այլ հակառակորդինն է, որը, խախտելով հրադադարը, նման գործողություն է իրականացրել»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ անհամաչափ պատասխաններ միշտ եղել են և շարունակվում են:
«Մեր ունեցած զոհերի թիվը մեկ ամսվա ընթացքում յոթն է, պետք չէ ավելացնել մինչև տասը, և դրա պատասխանը մենք հակառակորդին բազմապատիկ ենք տվել»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Ավելին՝ տեսանյութում: