«1994-ին մենք ստորագրեցինք հրադադարի պահպանման պայմանագիր: Եվ ակնհայտ է, որ վերջին տարիներին հակառակորդն անընդհատ փորձում է լարել իրավիճակը՝ ունենալով մեզ հայտնի և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքական խնդիրներ: Սեփական անձնակազմի կորուստները նրան չեն ստիպում հետ կանգնել այդ գործելաոճից»,- այսօր ասուլիսին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ հավելելով՝ մենք կա՛մ պետք է պահպանենք հրադադարի պայմանագիրը, կա՛մ համապատասխան միջոցներ ձեռնարկենք՝ նրան պարտադրելով խաղաղություն:
«Եթե հակառակորդը քաղաքական առումով չի հասկանում, ապա նրա ցանկացած ոտնձգության պետք է արժանի կերպով պատասխան տալ: Իսկ եթե սրացումը շարունակական է, անպայման պետք է կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել, և մենք այդ հնարավորություններն ունենք»,-ասաց նախարարը:
Նախարարի խոսքով՝ եթե հակառակորդը կարծում է, որ մենք պահպանելու ենք կարմիր գիծը՝ հանուն հրադարարի, ապա նա սխալվում է. «ցանկացած պահի հակառակորդի տարածքը մենք կարող ենք վերածել մի այնպիսի թեժ կետի, որից ինքն էլ գլուխ չի հանի»:
Ավելին՝ տեսանյութում: