Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Ուլիս»-ը 3 նորեկ ունի

«Ուլիս»-ն Անթալիայում շարունակում է ուսումնամարզական հավաքը և նախապատրաստվում նախ և առաջ առաջիկա ստուգողական հանդիպումներին: Թիմի բաժնետեր Վալերի Հովհաննիսյանը ակումբի մամլո ծառայության հետ զրույցում նշեց, որ «Ուլիս»-ը այսօր պայամանագիր է ստորագրել երեք նոր ֆուտբոլիստների հետ:

Հայաստանի առաջնության առաջատարի կազմում հանդես գալու հնարավորություն են ստացել պաշտպան՝ Իրակլի Չեժիան, կիսապաշտպան Նիկա Պիլիևը և հարձակվող Իրակլի Գոպերիձեն: Մոտ օրերս պայմանագիր կստորագրվի նաև պաշտպան Լևան Ջարկավայի հետ:

«Մենք ունենալու ենք խաղային օղակներում բարձր մրցակցություն և հավասար հնարավորություններով խաղացողներ: Եվ ոչ ոք չի կարող համարվել մեկնարկային կազմի խաղացող: Յուրաքանչյուրը կարող է դուրս գալ խաղադաշտ խաղի սկզբում կամ փոխարինման»:

Վալերի Հովհաննիսյանը մի քանի պարզաբանումներ էլ տվեց թիմի ծրագրերի մասին ու նոր փոփոխություների հետ կապված:

«Առայժմ ընտրում ենք նոր մարզիչ: Այդ առումով դեռևս փոփոխություն չկա: Թիմի գլխավոր մարզիչը Գագիկ Սիմոնյանն է, և նա էլ անցկացնում է մարզումները: Մենք, կարելի է ասել՝ թիմ ենք կառուցում և ամեն ինչ համոզված եմ լավ է լինելու: Ավելացնեմ, որ ես զրուցել եմ թիմի բաժնետերերի հետ: Ընդ որում մինչև հիմա ես բաժնետերերին չեմ ներկայացրել: Մեզ շատ է օգնում Ալեքսեյ Ռիբինը, ով Մոսկվայի բիզնեսմեն է և թիմի ծանր պահերին միշտ մեր կողքին է:

Մենք միասին նախագծեր ենք իրականացնում: Բացի այդ, մենք ունենք բարեկամներ Նովոսիբիրսկում: «Holydey classic» ընկերությունների խումբը: Այս դեպքում էլ մեզ մեծ օգնություն է ցուցաբերվում: Ես շնորհակալ եմ Ալեքսեյ Ռիբինից, Նիկոլայ Սկորոխոդովից:

– Ի՞սկ ինչ ինֆորմացիա կա Էդուարդ Կպոդոյի մասին:

-Կպոդոն փասթաթղթերի հետ կապված խնդիրներ ուներ և չկարողացավ միանալ Ղազախստանի թիմին: Ամենայն հավանականությամբ, Կպոդոն կմիանա «Ուլիս»-ին:

 

«Ուլիս» ՖԱ
Մալո քարտուղարություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում