Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը մեկնաբանել է Australian Open-ի քառորդ եզրափակչում Տոմաշ Բերդիխից կրած պարտությունը (2:6, 0:6, 6:7 (5:7) ):
«Նրան հնարավորություն տվեցի խաղալ հեշտությամբ: Չի կարելի հաղթանակի հույսեր փայփայել, եթե ինքդ ես մրցակցին օգնում լավ խաղալ: Չբավականացրեց ինտենսիվությունը, ռիթմը:
Բերդիխը բարձրակարգ խաղացող է և այսօր ավելի լավ խաղաց: Բայց սա դեռ ընդամենը մրցաշրջանի մեկնարկն է: Վնասվածքից ապաքինվելուց հետո կորտ վերադառնալով չի կարելի նման անկումներ թույլ տալ»,- Նադալի խոսքերը մեջբերում է Reuters-ը: