Tuesday, 23 04 2024
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած

Հայաստան-ՌԴ միջպետական հարաբերությունները իրավական դաշտում չեն. Դավիթ Շահնազարյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը:

– Մեր զրույցը սկսենք սահմանից: Պարոն Շահնազարյան, տարեսկզբից լարվածությունը չի թուլանում ո՛չ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, ո՛չ հայ-ադրբեջանական սահմանին. դիվերսիոն հարձակումներ, տասից ավելի զոհեր: Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության ջատագովները հենց անվտանգության խնդիրն էին թմբկահարում, բայց հունվարի մեկից հետո իրավիճակն ավելի անհանգստացնող է դարձել:

– 2013 թվականի սեպտեմբերի 3-ից առաջ էլ, դրանից հետո էլ բազմիցս առիթ եմ ունեցել ասելու, որ այդ անդամակցությունը որևէ կապ չունի Հայաստանի անվտանգության հետ, ավելին՝ դա նորանոր վտանգներ ու սպառնալիքներ է առաջացնելու: Ցավոք, մենք առայժմ ուղղակի դրա վկայությունն ենք ստանում: Եկեք հստակ հասկանանք, որ դա անդամակցություն էր ոչ թե Եվրասիական միությանը, այլ մեր պետականության, մեր ինքնիշխանության ու տնտեսական քաղաքականության մասի հերթական զիջումն էր Մոսկվային:

Մենք արդեն այս տարի բավականին մեծ քանակությամբ զոհեր ենք տվել թե՛ հայ-ադրբեջանական սահմանին, թե՛ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Քիչ սփոփանք է, որ հակառակորդի կորուստները շատ ավելին են. սա թվաբանություն չէ: Ինչո՞վ են պայմանավորված այս անընդհատ աճող լարվածությունը և ինչու չէ՝ արդեն կարելի է ասել, ծրագրված գործողությունները շփման գծում: Առաջին հերթին, իհարկե, դա Բաքվի քաղաքականությունն է, և ակնհայտ է, թե ով է ոգևորում նրան: Արևմուտքի հետ ներկայիս հարաբերությունները Ադրբեջանի անկախության պատմության շրջանում ամենացածր մակարդակի վրա են: Արևմուտք ասելով՝ ես նկատի ունեմ թե ԵՄ-ն, թե ԵՄ անդամ պետությունները, թե ԱՄՆ-ը: Արևմուտքն, ըստ էության, կորցրել է Ադրբեջանի վրա ազդելու գրեթե բոլոր լծակները՝ թե՛ ներքին քաղաքականության ու մարդու իրավունքների անընդհատ շարունակվող ոտնահարումների հարցերում, թե՛, իհարկե, արտաքին քաղաքականության ու ԼՂ հարցերում: Փոխարենը Ռուսաստանը ձեռք է բերել Բաքվի վրա ազդեցության բազմաթիվ լծակներ՝ սկսած զենքի վաճառքից, այդ թվում՝ հարձակողական, որը Ռուսաստանը մեծ ծավալներով վաճառում է Ադրբեջանին, մինչև ռազմավարական տարբեր ուղղություններով Ռուսաստան-Ադրբեջան համագործակցությունը: Ակնհայտ է, որ այս ամենը խրախուսվում է, եթե չասենք՝ հրահրվում Ռուսաստանի կողմից:

Ռուսաստանը առիթը բաց չի թողնում՝ ցուցադրելու իր արհամարհական վերաբերմունքը Հայաստանի և իր ընդգծված հարգալից վերաբերմունքը Ադրբեջանի հանդեպ: Նա ամրապնդում է հարաբերություններն Ադրբեջանի հետ և Հայաստանն օգտագործում Արևմուտքի հետ իր իսկ ստեղծած դիմակայության մեջ որպես ընդամենը գործիք:

– Գյումրիի ողբերգության ամենալարված օրերին մենք տեսանք այդ վերաբերմունքը: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Բաքվում մի շարք պայմանավորվածություններ ձեռք բերեց, այդ թվում՝ Ադրբեջանի բանակի համար կադրեր պատրաստելու:

– Ավելին ասեմ. դա ցուցադրական քայլ էր Ռուսաստանի կողմից: Նման ցուցադրական քայլեր շատ են եղել և դեռ կլինեն. դա օրինակներից մեկն էր: Գյումրիի իրադարձությունների համատեքստում մենք տեսանք, որ Ադրբեջանն է՛լ ավելի ուժեղացրեց լարվածությունը, ինչը ակնհայտորեն ձեռնտու էր Մոսկվային, որովհետև նոր տեղեկատվական ուղղություն ստեղծելով շփման գծի լարվածության առնչությամբ` հետին պլան էր մղվում Գյումրիում տեղի ունեցածի վերաբերյալ հարուստ տեղեկատվական հոսքը թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում, թե՛ միջազգային մամուլում: Ակնհայտ է, որ Ադրբեջանին լկտիացնում և խրախուսում է Մոսկվան, և ստացանք դրա հերթական ապացույցը:

Մի այլ հանգամանք էլ կա, որը նույնպես դրդում է Ադրբեջանին նման քայլերի: Դա ռուս-թուրքական ռազմավարական նոր և բազմակողմանի համագործակցությունն է, ինչն ամենաբարձր մակարդակով ամեն առիթով և առանց առիթի շեշտում են Մոսկվան և Անկարան: Օրինակ՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունը, թե վերջին հինգ հարյուր տարում Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները երբեք այդքան սերտ ու արդյունավետ չեն եղել: Իմ տպավորությամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նույնպես Ալիևի հետ իր վերջերս տեղի ունեցած հանդիպմանն Ադրբեջանին զսպելու ուղղությամբ, մեղմ ասած, առանձնապես մեծ ջանքեր չգործադրեց:

– Պարոն Շահնազարյան, Գյումրիի ողբերգությանը հաջորդած զարգացումները, մասնավորապես՝ գլխավոր կասկածյալին Հայաստանին չհանձնելու հանգամանքը, ցույց տվեցին, որ Ռուսաստանը շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունները դիտարկել մետրոպոլիա-գաղութ հարաբերությունների կոնտեքստում: Ի՞նչ դաս պետք է քաղենք այս ամենից:

– Մանրամասն խոսել եմ Գյումրիի ահավոր ոճրագործության մասին և տվել որոշ գնահատականներ: Հիմա մի եզրակացություն կարող ենք անել. Գյումրիի այդ դեպքը ապացուցեց, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները իրավական դաշտում չեն, և Ռուսաստանն անընդհատ դա ցուցադրում է: Եթե ուշադրություն դարձնեք ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններին, նրանք, ըստ էության, Գյումրիի միջադեպից հետո չեն էլ խոսում Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերություններից, նրանք խոսում են «հայ-ռուսական բարեկամությունից», որը ոչ իրավական կատեգորիա է: Հայաստանի իշխանությունների դատապարտելի պահվածքը, Հայաստանի իշխանական ու բոլոր ոչ իշխանական ուժերի հանդուրժող վերաբերմունքը ևս մեկ անգամ ցուցադրեց, որ ինչպես ռուս լրագրողներից մեկն ասաց՝ «Ռուսաստանը ոտքերը սրբում է Հայաստանի վրա»: Բայց դա տեղի չունեցավ այն պարզ պատճառով, որ հասարակությունը և առաջին հերթին գյումրեցիները ապացուցեցին, որ մենք արժանապատիվ հասարակություն ենք: Դրանից հետո թե ռուսական մամուլում, թե պաշտոնական հայտարարություններում միանգամից փոխվեց տոնայնությունը՝ չնայած, Ռուսաստանն այդպես էլ ներողություն չխնդրեց Հայաստանից, թեև պարտավոր էր:

Ռուսաստանը պատրաստեց մեկ այլ քարոզչական օպերացիա՝ անմիջապես Ռուսաստանից Հայաստան գործուղվեց բժիշկների մի ամբողջ խումբ՝ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի կյանքը փրկելու համար, միաժամանակ Հայաստան ժամանեց Ռուսաստանի հայտնի պրոպագանդիստ Մալախովը, որն այստեղ պետք է մեծ հաղորդում նկարահաներ այն մասին, թե ինչպես ռուս բժիշկները փրկեցին Սերյոժայի կյանքը, և մեծ պրոպագանդիստական ալիք պետք է բարձրացվեր: Թող դա լիներ, միայն Սերյոժայի կյանքը փրկվեր: Ցավոք, դա տեղի չունեցավ: Այսօր Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերությունները իրավական դաշտ բերելը Հայաստանի թիվ մեկ խնդիրն է: Չեմ կարծում, թե իշխանությունները, ինչպես նաև ոչ իշխանական ուժերը ի վիճակի են գործել այդ ուղղությամբ:

– Պարոն Շահնազարյան, ի՞նչ չարեց Հայաստանի իշխանությունը Գյումրիի ողբերգությունից հետո: Ինչո՞ւ ծագեց հանցագործության քննությունը Հայաստանում անցկացնելու խնդիր:

– Ինքս եմ այդ հարցը բարձրացրել: Ընդամենը պետք էր հետևել օրենքներին և գործել իրավական դաշտում, ոչ թե զբաղվել հայ-ռուսական դարավոր բարեկամության անհասկանալի, ոչ իրավական ու ոչ պետական քարոզով: Այդ հարցին մոտ ապագայում ավելի մանրամասն կանդրադառնամ, մի փոքր թող իջնի էմոցիոնալ լարվածությունը, որպեսզի հնարավորինս ավելի սառը ընկալվի, թե ինչ է տեղի ունեցել և տեղի ունենում:

– Գյումրին ավանդաբար Հայաստանի ամենառուսամետ քաղաքն է համարվել, բայց անգամ այնտեղ հասարակությունն ընդվզեց: Ռուսական 102-րդ ռազմաբազայի դերակատարության վերաբերյալ հարցեր առաջացան:

– Գյումրեցիները հասկացան, որ դա ոչ թե անվտանգության երաշխիք է, այլ վտանգի աղբյուր, լուրջ սպառնալիք: Փաստը, որ Ռուսաստանը հրաժարվում է հանձնել կասկածյալին, ցույց է տալիս, որ տվյալ դեպքում, ինչպես Սաֆարովի դեպքում էր, ոճրագործն ունի ազգություն և քաղաքացիություն:

Պարոն Շահնազարյան, ողբերգությունն ու դրան հաջորդած իրադարձությունները հասարակության մեջ փոխեցին հայ-ռուսական հարաբերությունների ընկալումը: Ո՞ւմ էր ձեռնտու դա:

– Այն, ինչ տեղի ունեցավ՝ մի հարց է, ինչպես այն օգտագործվեց Ռուսաստանի կողմից՝ մեկ այլ հարց: Վերջինն ավելի հստակ է՝ այն, ինչ տեղի ունեցավ ոճրագործությունից հետո, բխում է բացարձակապես այսօրվա Ռուսաստանի կայսերապետական քաղաքական շահերից: Ռուսաստանի վերաբերմունքը ոճրագործության նկատմամբ, շփման գծում լարվածության աննախադեպ աճը, այն, ինչ Ռուսաստանը ձեռնարկեց Ուկրաինայի դեմ՝ շարունակելով իր ագրեսիան Մարիոպոլում, այս ամենը նույն քաղաքականության օղակներն են: Հարցը քաղաքականացվում է այն դեպքում, երբ չի գործում օրենքը: Տվյալ դեպքում հանցագործության առաջին իսկ պահից իրավական դաշտից հարցը հանվեց: Այն քաղաքականացրել են նախ՝ Ռուսաստանը՝ իր գործողություններով, ներառյալ պրոպագանդայով, և Հայաստանի իշխանությունները՝ իրենց բացարձակ անգործությամբ: Իրականում ողջ քննությունը ՌԴ-ի ձեռքում է, բայց հիմա ռուսական հատուկ ծառայությունները գլուխ են կոտրում, որպեսզի Գյումրիի զանգվածային սպանությունների շարժառիթ հորինեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում