Բրիտանական Daily Mirror պարբերականի փոխանցմամբ՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո իսպանացի մասնագետ Պեպ Գվարդիոլան հեռանալու է Մյունխենի «Բավարիա»-ից:
Գվարդիոլայի ծառայություններով հետաքրքրվում է «Մանչեսթեր Սիթի»-ն: «Քաղաքայիններ»-ն, ամենայն հավանականությամբ, ամռանը խզելու են պայմանագիրը Մանուել Պելեգրինիի հետ ու նրան փոխարինող են փնտրում:
Տեղեկություններ էին շրջանառվում նաև, որ Գվարդիոլան կարող է վերադառնալ «Բարսելոնա»: Հիշեցնենք, որ Գվարդիոլան հայտարարել էր, որ չի շտապում նոր պայմանագիր ստորագրել «Բավարիա»-ի հետ ու կենտրոնացած է թիմի ելույթների վրա: