Դորտմունդի «Բորուսիա»-ի ղեկավարությունը վստահ չէ, որ գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսն ընթացիկ մրցաշրջանից հետո կշարունակի ելույթն ակումբում:
Դորտմունդյան ակումբի ղեկավարությունը փոխարինող է փնտրում Ռոյսին: Ակումբի թիրախում է հայտնվել Լոնդոնի «Չելսի»-ի և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրե Շյուրլեն:
Տեղեկություններ էին շրջանառվում, որ «Վոլֆսբուրգ»-ը 30 մլն եվրո է առաջարկել Շյուրլեի տրանսֆերի դիմաց, բայց թիմի մարզական տնօրեն Կլաուս Ալոֆսը հերքել է տեղեկատվությունը:
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Շյուրլեն 14 հանդիպման է մասնակցել՝ խփելով 3 գոլ: