Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Եթե ասեմ, որ չենք ուզում չեմպիոն դառնալ, կխաբեմ. Վալերի Հովհաննիսյան

Մեկ և կես ամիս հանգստանալուց հետո «Ուլիս»-ը մեկնել է Անթալիա՝ ուսումնամարզաական հավաքի: Նախատեսված են ստուգողական բազմաթիվ հանդիպումներ, ինչի նպատակն է ապահովել խաղացողներին նաև խաղային պրակտիկայով: Թիմի բաժնետեր Վալերի Հովհաննիսյանը մինչև «Ուլիս»-ի մեկնումն Անթալիա սելեկցիոն նպատակներով մեկնել էր Բրազիլիա: Իսկ ներկա դրությամբ Վալերի Հովհաննիսյանը թիմի հետ է: «Ուլիս»-ի մամլո քարտուղարության հարցազրույց է ունեցել ակումբի բաժնետիրոջ հետ:

-Առաջնության ընդմիջումից առաջ Դուք նշում էիք, որ թիմի կազմում փոփոխություններ են լինելու: Արդեն կարելի՞ է փաստել դա:

-Այո, ադրեն որոշ փոփոխություններ կան: Մասնավորապես մարզչական կազմին միացել են երկու նոր մարզիչներ, ովքեր հիմնականում կզբաղվեն ֆուտբոլիստների ֆիզկական պատրաստականությամբ և գլխավոր մարզչին կօգնեն նաև մարզումային այլ աշխատանքների ժամանակ: Երկուսն էլ երիտասարդ մասնագետներ են, ու նրանց պաշտոնապես մենք կներկայացնենք առաջնության վերսկսումից առաջ: Մենք ուժեղացնում ենք մարզչական կազմը, բնականաբար հավատալով, որ այս ամենը անմիջականորեն կազդի նաև խաղացողների պատրաստականության վրա:

-Դուք մինչև ուսումնամարզական հավաքի մեկնելը Բրազիլիայում էիք ֆուտբոլիստներ ընտրելու համար: Նոր ֆուտբոլիստներ կա՞ն թիմում:

-Ներկայումս մենք փորձարկում ենք բազմաթիվ ֆուտբոլիստների: Ես Բրազիլիայում հայտնի ու հեղինակավոր շատ ակումբներում եղա: Հանդիպեցի ճանաչված մասնագետների, գործակալների հետ: Դա չէր նշանակում, որ ես միանգամից 20 ֆուտբոլիստների հետ էի գալու Անթալիա: Մենք սկսել ենք համագործակցությունը բրազիլական թոփ ակումբների հետ, ու հիմա աստիճանաբար ֆուտբոլիստներ են գալիս հավաքին մասնակցելու համար: Ինչ-որ մեկը կմնա, մյուսը կհեռանա: Այսինքն՝ սովորական գործընթաց կազմը համալրելու համար: Կարծում եմ, որ մինչև առաջնության վերսկսումը նորից կայցելեմ մի քանի երկրներ՝ սելեկցիայի համար:

-Առաջնության առաջին հատվածի վերջին երեք տուրերում «ՈՒլիսը» երեք անընդմեջ պարտություն կրեց: Ճիշտ է թիմը առաջնության միանձնյա առաջատարն է, բայց մրցակիցները շատ մոտ են: Հիմա ի՞նչ առաջադրանք է դրված «Ուլիս»-ի առջև:

-Եվս մեկ անգամ նշեմ, որ այս թիմի կազմը հավաքագրվեց առաջնության մեկնարկից տասը օր առաջ: Պատկերացնու՞մ եք, թե դա ինչ է նշանակում՝ նավից պարահանդես տարբերակը այստեղ օգտագործելի է: Ֆուտբոլիստներ մարզավիճակը ցանկալի մակարդակին բերելը մենք ձգտում էինք իրականացնել առաջնության ընթացքում: Ֆիզիկական ու ֆունկցիոնալ պատրաստականությունն էլ այն չէր, ինչ որ պահանջվում էր: Եվ, բնականաբար, վաղ թե ուշ թիմը պետք է նահանջ ապրեր:

Շատ կարճ էր նաև մեր պահեստայինների նստարանը, ինչն էլ ազդեց մեր վերջին խաղերի վրա: Ինչ-որ ողբերգական բան ես այստեղ չեմ տեսնում: Լրիվ հակառակը՝ ես համոզված եմ, որ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության հետագա ընթացքն էլ ավելի հետաքրքիր է լինելու: Վստահ ենք մեր ուժերին ու նախապատրաստվում ենք առաջիկա խաղերին:

-Հաշվի առնելով «Ուլիս»-ի արդյունքներն ու թիմի ներկայիս վիճակը՝ ի՞նչ առաջադրանք էր դրված թիմի առջև առաջնության մեկնարկից առաջ և ի՞նչ առաջադրանք է դրվելու հիմա:

-Առաջնության մեկնարկից առաջ մեր հիմնական նպատակը մրցանակային եռյակում տեղ զբաղեցնել էր: Այսինքն՝ Եվրոպա դուրս գալն էր մեր նպատակը: Բայց ախորժակը բացվում է ուտելիս: Կարծում եմ՝ իրեն հարգող յուրաքանչյուր ֆուտբոլիստ, եթե ընթանում է առաջին տեղում, արդեն այլ տեղի մասին չի մտածի:

Եթե ես հիմա ասեմ, որ մենք չենք ուզում չեմպիոն դառնալ, կխաբեմ: Մենք, իհարկե, հիմա հնարավորություն ունենք չեմպիոնական պայքարին մասնակցել ու այդպես էլ կլինի: Մենք շատ ենք ուզում դառնալ չեմպիոն, ու հուսով եմ, որ կդառնանք:

 

«Ուլիս» ՖԱ
Մամլո քարտուղարություն
Լուսանկարը՝ «Ուլիս»-ի մամլո ծառայության

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում