Դիզայներ Թոմ Ֆորդը որպես մոդել է հանդես եկել տղամարդկանց համար նախատեսված Noir Extreme օծանելիքի գովազդում, հայտնում է Elle-ն:
Արդեն հայտնի է, որ Ֆորդի գովազդած օծանելիքը ունի մանդարինի, ներոլի, վարդի, հասմիկի, սանդալի, ամբրայի ու վանիլի նոտաներ:
Հիշեցնենք, որ դիզայներ արդեն եղել է տղամարդկանց Noir օծանելիքի դեմքը:
Noir Extreme-ի ազդագրում դիզայները ընկղմված է բազկաթոռին, վերնաշապիկը ազատ է արձակված: Կադրը ցուցադրում է բույրի գլխավոր նպատակը՝ գայթակղություն: