Նախկին նացիստական Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման ճամբարի վայրում գտնվող թանգարանում այսօր կանցկացվեն միջոցառումներ՝ նվիրված Կարմիր բանակի կողմից համակենտրոնացման ճամբարի ազատագրման 70-ամյակին։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Միջոցառումներին կմասնակցեն 42 երկրներից ժամանած հյուրեր։ Նրանց թվում կլինեն 12 նախագահներ, 5 վարչապետեր, խոշորագույն միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ճամբարի 300 նախկին բանտարկյալներ:
Հիշատակի միջոցառումների կազմակերպիչներն են Աուշվից-Բիրկենաու պետական թանգարանն ու Միջազգային օսվենցիմյան խորհուրդը։