Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Երրորդ հնարավորությունը չի լինելու

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ մեր բանակի հրամանատարների փորձն ու գիտելիքները, մեր զինծառայողների պատրաստվածությունը «ամեն օր հաղթանակ են պարտադրում մեր ազգին»: Անշուշտ, ասված է իրավացի: Եվ մենք այդ ամենին ականատես ենք լինում սահմանային լարվածության ժամանակաշրջանում մեր զինված ուժերի հստակ և արդյունավետ գործողությունների շնորհիվ ապահովվող անվտանգության տեսքով, ցավոք նաև զինծառայողներից ոմանց կյանքի գնով:

Սակայն երբ մենք խոսում ենք հաղթանակի մասին, ապա պարտավոր ենք, հենց նույն անվտանգության նկատառումներից ելնելով, ընկալել, պատկերացնել այդ հաղթանակը ողջ ընդգրկումով: Իսկ 21-րդ դարում չեն կարող լինել միայն ռազմական հաղթանակներ: 21-րդ դարում ռազմական հաղթանակները նույնիսկ ինչ-որ ընդհանուր ու մեծ հաղթանակի սկիզբ չեն կարող լինել, եթե չեն ուղեկցվում տնտեսական, քաղաքական, մշակութային, մի խոսքով՝ քաղաքակրթական հաղթանակներով: Եվ երբ մենք խոսում ենք հաղթանակի մասին, ապա պետք է խոսենք առաջին հերթին այն մասին, որ ինչպես Ղարաբաղյան առաջին պատերազմում մեր ձեռք բերած մեծ հաղթանակը, այնպես էլ այսօր սահմանում ադրբեջանական դիվերսիոն փորձերի, դիպուկահարների և դիվերսանտների պատերազմում ձեռք բերվող փոքր, լոկալ հաղթանակները ըստ էության մնում են «որբ»: Մնում են «որբ», որովհետև չեն զուգորդվում, չեն լրացվում, չեն շարունակվում տնտեսական, քաղաքական, հասարակական, սոցիալ-մշակությային կյանքում արձանագրվող հաղթանակներով: Իսկ առանց դրանց, 21-րդ դարում հատկապես, երբ աշխարհում ամեն ինչ փոխվում է կայծակնային արագությամբ, անհնար է պահել ռազմական հաղթանակները և ամրացնել դրանք, ապահովել դրանց միջոցով կայուն խաղաղություն:

Եվ այսօր, ինչքան էլ որ հայ-ադրբեջանական սահմանում մեր զինված ուժերը հիանալի են կատարում իրենց խնդիրները, մենք հաղթանակի մասին խոսելու համար ունենք թիկունքում առկա լրջագույն խնդիրներ: Հաղթանակի մասին խոսելու համար մենք պետք է խոսենք երկրում նախ և առաջ Սահմանադրության և օրենքների հաղթանակի մասին: Եթե մեր զինված ուժերը սահմաններում հաղթում են հակառակորդի դիվերսանտներին, ապա այդ հաղթանակը լիարժեք դարձնելու համար մեր երկրի ներսում էլ պետք է հաղթող լինեն Սահմանադրությունն ու օրենքները, այսինքն՝ իրավունքն ու ազատությունները, ասել է թե՝ քաղաքացին:

Ցավոք սրտի, Հայաստանի ներսում քաղաքացին այսօր պարտվում է, ինչը, մեղմ ասած, ստվերում է ռազմական հաղթանակները: Մենք մի մեծ հաղթանակ արդեն գրեթե ամբողջությամբ մսխել ենք անձնական կամ կլանային նպատակների համար: Պատմությունը մեզ չի ների, եթե մենք մսխենք նաև երկրորդ հաղթանակը, որն այսօր ձեռք ենք բերում փոքր հաղթանակների տեսքով, և որը, ըստ էության, ստիպված ենք անել նաև հենց այն պատճառով, որ առաջինը մսխել ենք և չենք կարողացել դարձնել ամուր խաղաղություն կառուցելու համար անհրաժեշտ շաղախ:

Եթե մենք խաղաղ, քաղաքացիական, այսպես ասած թիկունքային կյանքում չմսխեինք մեր առաջին հաղթանակը, եթե այդ հաղթանակի մասնակիցներից շատ շատերը հետագայում հաղթանակը չշահարկեին թիկունքում էլ քաղաքացիների, օրենքի, իրավունքի նկատմամբ հաղթանակ տանելու համար՝ ընտրակեղծիքների, կոռուպցիայի ավանդույթներ ձևավորելով, ապա այսօր մենք ստիպված չէինք լինի սրտատրոփ լուրերի սպասել սահմաններից, որտեղ Ադրբեջանը սանձարձակ գործողությունների է դիմում, և որտեղ մեր զինծառայողները ստիպված են երկրորդ անգամ խաղաղություն և հրադադար պարտադրել Ադրբեջանին:

Հետևաբար, ներկայումս Հայաստանում հրամայական է ոչ միայն սահմանին Ադրբեջանին զսպելը, այլև թիկունքում սահմանային հաղթանակները արագորեն քաղաքականով, քաղաքացիական, քաղաքակրթականով ապահովելը:

Մենք մի անգամ արդեն հաղթանակը հիմքի փոխարեն դարձրել ենք հումք: Երկրորդ անգամ նույնը կրկնելու դեպքում երրորդ հնարավորությունը պատմությունը և աշխարհը մեզ համար արդեն ավելորդ կհամարեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում