ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը օրերս հանդիպել է Տիգրան Սարգսյանի հետ։
«Հիանալի էր հանդիպել ԱՄՆ-ում Հայաստանի նոր դեսպան, պարոն Սարգսյանի հետ և քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցը, Հայաստանի շրջափակումը Թուրքիայի կողմից, առաջիկայում նշվելիք Հայոց Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին վերաբերող հարցերը։ Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ այս կարևոր հարցերի շուրջ սերտ աշխատանքին։ Հաճելի էր նաև Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի հետ ռազմավարություն մշակելը մեր տեղական համայնքների համար կարևորություն ունեցող խնդիրների շուրջ՝ ներառյալ տրանսպորտի, բնակարանաշինության ու կրթության հարցերը»,- գրել է Շիֆն իր ֆեյսբուքյան էջում ՝գրառումն ուղեկցելով հանդիպման լուսանկարով: