«Ադրբեջանը շարունակում է գերռազմականացումը և մերժողական դիրքորոշումը բանակցային գործընթացում: Աննախադեպ լարվածության մեջ պահելով սահմանները՝ պարտադրել քաղաքական զիջումներ»,- այս մասին այսօր հրավիրված ամփոփիչ ասուլիսում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Համոզված եմ, որ հակառակորդը կարող է ցանկացած իրավիճակից օգտվել և ցանկացած գործողություն իրականացնել, սակայն գնահատելով այսօր տիրող ռազմաքաղաքական իրադրությունը՝ չեմ կապում սա Գյումրիի դեպքերի հետ: Նրանք իրենց գործելաոճով փորձում են լարվածության աստիճանը բարձրացնել»,- ասաց նախարարը:
«Հպարտանալու մեծագույն առիթ է այն, որ 18-20 տարեկան մեր տղաները մի քանի անգամ անմոռանալի դաս տվեցին Բաքվից բերված հատուկ պրոֆեսիանալ դիվերսանտներին, որոնց տարիներով «վարժեցրել էին» մարդ սպանելու «արվեստին»: