Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վանաձորում հունվարի 23-25-ը կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունից առաջ հունահռոմեականները գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք էին անցկացնում Ծաղկաձորում:
Հավաքի ժամանակ Ջուլֆալակյանի ինքնազգացողությունը հանկարծակի վատացել էր, որից հետո նա տեղափոխվել էր Երևան՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն: Մարզչին ստենդավորել էին:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Ջուլֆալակյանն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից և կազդուրման փուլում է: