Friday, 19 04 2024
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել

«ՀԱԿ-ը պարտավոր է մասնակցել Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովին, այն աննախադեպ է»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

-Պարոն Իսագուլյան, փետրվարի 5-ին տեղի է ունենալու Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովը: Հետաքրքիր է, ի՞նչ ակնկալիքներ ունեք Դուք, ի՞նչ առաջարկներ եք ներկայացնելու: Հայտնի է, որ եռյակից Հայ ազգային կոնգրեսն, օրինակ, չի մասնակցելու: Ինչո՞վ կարելի է դա պայմանավորել:

Անչափ կարևոր է այս խորհրդաժողովը, որովհետև բոլոր կարգի միջոցառումներում, որոնք հրավիրված են եղել այս կամ այն դեպքի կամ քաղաքական գործընթացի առնչությամբ, հիմնականում նախաձեռնողները փորձել են ցույց տալ իրենց արժևորումը, ցույց տալ, որ իրենք շատ կարևոր դերակատարում ունեն այս ամենի մեջ, և միշտ խուսափել են, որ այլ դերակատարներ երևան իրենց նախաձեռնության մեջ: Այս միջոցառումը հստակ տարբերվում է. պարոն Ծառուկյանի հիմնական խնդիրն է, որ կարողանա գործընթացում ներառել առավել մեծ շրջանակներ՝ լինեն դրանք քաղաքական կուսակցություններ և հասարակական կազմակերպություններ, թե քաղաքագետներ ու գիտնականներ: Եվ նույնիսկ Հայաստանի ներքաղաքական կյանքում որոշակի դերակատարում ունեցող կուսակցությունների չմասնակցելը ևս ցույց է տալիս, որ մեզանում կուսակցությունների ամբիցիաներն ավելի բարձր են, քան այն խնդիրները, որոնք ծառացած են Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի առջև: Արդեն ժամանական է, որ մենք գերադասենք պետական ու ազգային խնդիրները մեր անձնական կլանային, կուսակցական կամ անհատական շահերից:

ՀԱԿ-ն իր տարածած հայտարարության մեջ նշում է, որ ԲՀԿ-ի հետ համագործակցում է երկկողմ և եռակողմ ձևաչափով։ Ամբիցիաների հե՞տ եք կապում նրանց չմասնակցելն այդ խորհրդաժողովին: Գուցե այն, որ եռյակին միացած կուսակցություններից որոշները Ծառուկյանին ուզում են լիդեր հռչակել, դուր չի՞ գալիս ՀԱԿ-ին:

Այսօր որևէ մեկին լիդեր հռչակելու խնդիր չկա, որովհետև շարժման հիմնական նպատակն է իշխանությունը վերադարձնել ժողովրդին և հասկանալ մեկ կարևոր բան, որ իշխանություն կրողը, առաջնորդող ուժն ու լիդերը ժողովուրդն է: Այստեղ ես չեմ կարծում, թե լիդերի փնտրտուքի հարց կա, բայց շատ կարևորէ , որ Գագիկ Ծառուկյանն իր վրա վերցնում է նախաձեռնություն և ցույց տալիս, որ իր անձնական գերապատվությունները ստորադասվում են պետական շահերին: Կարծում եմ՝ բոլոր կուսակցությունները՝ ՀԱԿ-ը և մնացածները, պարտավոր էին մասնակցել այս կարգի միջոցառմանը, որովհետև այդ միջոցառումն աննախադեպ է, որոշների համար՝ անընկալելի: Ես պատիվ եմ ունեցել այս միջոցառման հետ կապված բավական երկար զրույց ունենալ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ և միանգամայն կիսում եմ նրա մտահոգությունները՝ ժամանակն է, որ հայկական հարցերի լուծման մեջ բոլորն անխտիր ներգրավված լինեն:

ՀԱԿ-ը մշտապես հայտարարում էր, որ պետք է «թեժ պահել» Ազատության հրապարակը, նրանք միշտ հանրահավաքային պայքարին են կողմնակից եղել, հիմա այսօրինակ տարաձայնությունները շարժման հետագա գործունեության վրա ի՞նչ անդրադարձ կունենան:

Կարելի է տարբեր մեկնաբանություններ տալ, բայց ես կուզենայի այլ խնդրի անդրադառնալ․ հրապարակներում կարող է 10 կամ 100 հազար մարդ հավաքվել, բայց շատ կարևորէ մեզ բոլորիս համար, որ ամենահեռավոր գյուղի ընչազուրկ բնակիչն իրազեկ լինի այն բոլոր գործընթացներից, որոնք տեղի են ունենում: Չստացվի այնպես, որ ակտիվ մասսան իր կամքը միշտ պարտադրի միլիոններին, ու նրանք էլ չիմանան, թե ինչ է տեղի ունենում:Այն, որ ստեղծվեցին համազգային շարժման գրասենյակներ մարզերում, հիմա էլ ամեն ինչ արվում է, որ դրանք լինեն նաև գյուղերում՝ շատ կարևոր է: Մենք շրջում ենք գյուղերով ու տեսնում ենք, թե ինչ տրամադրություն ու ինչ հոգսեր ունի ցանկացած գյուղացի:Իսկ էմոցիաների վրա չենք կարող կառուցել մի բան, որի անհրաժեշտությունը հիմա կա՝ դա հզոր Հայաստանն ու հզոր Արցախն է: Այդ առումով ես գնահատում եմ ճիշտ այն քաղաքականությունը, որ ուղղակի հրապարակում հարց լուծելն ինչ-որ առումով թերի է:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում