Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Գրեթե ամեն ինչ կանխատեսելի էր». Սամվել Գևորգյանը՝ Հայաստանի առաջնության մասին

Հունվարի 23-25-ը Վանաձորի՝ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Ստեփան Սարգսյանի անվան մարզապալատում տեղի ունեցած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությանը առողջական խնդիրների պատճառով ներկա չգտնվեց հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը: Հայաստանի առաջնությունում Ջուլֆալակյանին փոխարինեց հավաքականում նրա օգնական Սամվել Գևորգյանը, ով հարցազրույց է տվել Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքին:

«Հայաստանի առաջնությունն անցավ շատ բարձր մակարդակով, ամեն ինչ լավ էր կազմակերպված: Ըմբիշները ցուցադրեցին իրենց առավելագույն կարողությունները, իսկ մրցավարներն էլ՝ գլխավոր մրցավար Գևորգ Ալեքսանյանի, ինչպես նաև ժյուրիի անդամներ Հրանտ Ենոքյանի, Գևորգ Հարությունյանի, Սամվել Հարությունյանի գլխավորությամբ շատ բարձր մակարդակով կազմակերպեցին մրցումները»,- ասել է Սամվել Գևորգյանը:

-Ցանկանում եմ խոսենք մարզիկների ընդհանուր մակարդակի մասին:

-Գրեթե ամեն ինչ կանխատեսելի էր: Ովքեր որ պետք է դառնային մրցանակակիր, նրանք էլ դարձան: Մի քանի մեդալակիր ունեցանք երիտասարդականից մեծահասակներ տեղափոխվածներից, սակայն նրանցից ոչ բոլորը առանձնակի տպավորություն թողեցին մարզիչների վրա:

-66 կգ քաշային կարգում շատ էր սպասվում 2014 թվականի Հայաստանի չեմպիոն Միհրան Հարությունյանի և արդեն գործող չեմպիոն Արամ Ջուլֆալակյանի մրցամարտը: Սակայն առողջականի կտրուկ վատթարացման պատճառով Միհրանը չկարողացավ մասնակցել: Ձեր մեկնաբանությունը:

-Անհավանական բան ստացվեց: Միհրանը կշռման արարողությունից առաջ կտրուկ վատացավ, գունատ տեսք ուներ և տեղափոխվեց Վանաձորի հիվանդանոց: Իսկապես ցանկալի կլիներ տեսնել նրանց միջև գոտեմարտը: Ի դեպ՝ 66 կգ քաշային կարգը Հայաստանի ամենամրցակցային քաշն է: Նույնիսկ Լոնդոնի օլիմպիական խաղերի մասնակից Հովհաննես Վարդերեսյանը չկարողացավ ընդգրկվել մրցանակակիրների քառյակում:

-Եվ ի՞նչ, հավաքականի դռները փակվեցի՞ն Միհրանի համար:

-Չեմ կարծում: Թեպետ կանոնադրությամբ չեմպիոնն ու մրցանակակիրներն են ընդգրկվում հավաքականում, սակայն Միհրանի դեպքը այլ է: Կարծում եմ՝ հավաքականի գլխավոր մարզիչն ու ֆեդերացիայի ղեկավարությունը խելամիտ որոշում կկայացնեն այս վիճահարույց հարցի շուրջ:

-Խոսվում էր, որ առաջնությանը պետք է մասնակցեր նաև Ձեր մյուս սանը՝ երիտասարդների աշխարհի չեմպիոն Կարեն Ասլանյանը:

-Կարենը թեպետ լիովին պատրաստ էր պայքարելու ամենաբարձր տեղերի համար, սակայն և ես, և մեր մարզչական խորհուրդը գտանք, որ նրան պետք չէ վաղաժամ ներգրավել մեծահասակների պայքարին: Կարենը ևս մեկ տարի իրեն կփորձի լավագույն կողմերով դրսևորել երիտասարդների աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, նոր կտեղափոխվի մեծահասակների մրցագորգ:

-Հավանաբար մինչ այդ փորձի հաջողությամբ հաղթահարել 66 կգ քաշային կարգի (Ասլանյանն այսուհետ մասնակցելու է իր համար նոր՝ 66 կգ քաշային կարգում) երիտասարդների Հայաստանի առաջնության արգելքը:

-Իհարկե, սակայն եթե լուրջ խնդիրներ չլինեն, բնականաբար մարտին կայանալիք առաջնությունում նա հերթական անգամ կհռչակվի երիտասարդների Հայաստանի չեմպիոն:

-Երեք շաբաթից Թեհրանում կայանալու է աշխարհի գավաթի հերթական խաղարկությունը: Մեր հավաքականը վերջին տարիներին մասնակցում է երկրորդ-երրորդ համարներով: Այս տարի՞ էլ կպահպանվի նման մոտեցումը:

-Վերջնական որոշումը հավաքականի գլխավոր մարզչին է, բայց կարծում եմ այս տարի էլ հանդես կգանք ոչ ամենաուժեղ կազմով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում