«Կաստիլիա»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը շատ բարձր է գնահատում Կարլո Անչելոտիի աշխատանքը: Աշխարհի 1988 թվականի չեմպիոնի կարծիքով` «արքայական ակումբ»-ի ղեկավարությունը չպետք է կասկածի իտալացի մասնագետի պայմանագրի ժամկետի երկարաձգման նպատակահարմարության մեջ:
«Անչելոտին լավագույն մարզիչն է «Ռեալ»-ի համար: Ակումբն առանց վարանելու պետք է պայմանագիր կնքի Անչելոտիի հետ»,- Marca-ն մեջբերում է Զիդանի խոսքերը:
Հիշեցնենք` ընթացիկ մրցաշրջանում բազմիցս լուրեր են շրջանառվել, որ «արքայական ակումբ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է նոր պայմանագիր առաջարկել Անչելոտիին: Մասնագետը դեմ չէ իրադարձությունների նման զարգացմանը: