Ավելի վաղ Malaysia Airlines ավիաընկերության կայքը կոտրած ցանցահենները, ովքեր հավանաբար կապված են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հետ, հաստատում են, որ իրենց հաջողվել է խափանել Facebook սոցցանցի, Instagram-ի և մի շարք այլ ռեսուրսների աշխատանքը։
Facebook-ը և լուսանկարների փոխանակման Instagram հավելվածն առավոտից աշխատում են խափանումներով, որոնց պատճառները դեռևս անհայտ են՝ հայտնում է RIA Novosti-ն։