Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Ղարաբաղում կարող է պատահական պատերազմ սկսվել․ Ուվե Հալբախ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Անվտանգության և միջազգային հարաբերությունների գերմանական ինստիտուտի փորձագետ Ուվե Հալբախը:

– Պարոն Հալբախ, ինչո՞վ եք բացատրում հայ-ադրբեջանական սահմանին և հայ-ղարաբաղյան շփման գծում տարեսկզբից մեկնարկած ծայրաստիճան լարվածությունը: Անցյալ շաբաթ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ իր խոր անհանգստությունն էր հայտնել ԼՂ հակամարտության վերաբերյալ, միևնույն ժամանակ առաջարկել Գերմանիայի առավել ակտիվ ներգրավումը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: Ինչպիսի՞ն կարող է լինել Գերմանիայի ներգրավումը խնդրի կարգավորմանը և ի՞նչ կարող է ավելացնել ձեր երկրի մասնակցությունը խաղաղության հասնելու միջազգային ջանքերին:

– Կարծում եմ՝ դա մի մարտահրավեր է, որի կարգավորման միջնորդական գործում Եվրոպան գնալով ավելի շատ է ներգրավվում, քանի որ Հարավային Կովկասի այս հակամարտությունը լիովին սառած հակամարտություններից չէ: Մենք պետք է առավել ուշադիր հետևենք շփման գծում զարգացումներին, որը հեռու է անվտանգ և վերահսկելի լինելուց: Գերմանիայի միջնորդությունը կարող է լինել Եվրոպայի ավելի լայն միջնորդության մի մասը: Մինչ այժմ ԵՄ-ն, ինչպես նաև ես կարծում ենք, որ միջնորդությունը պետք է առավել ակտիվ լինի, իսկ ձեռնարկված գործողությունները պետք է լինեն ավելին, քան համանախագահների հանդիպումներն են նախագահների հետ:

– Պարոն Հալբախ, դատելով ներկայիս լարվածությունից՝ հավանական համարու՞մ եք լայնամասշտաբ պատերազմի վերսկսումը:

– Կարծում եմ՝ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը որպես սառեցված հակամարտություն ներկայացնելն ինքնին ճիշտ չէ: Օրինակ կարող եմ բերել 2008թ. ռուս-վրացական պատերազմի մասշտաբայնությունը, որը մինչ այդ տարածաշրջանի ամենափոքր հակամարտությունն էր: Ղարաբաղյան հակամարտության դեպքում ամենևին պետք չէ կարծել, որ այն սառած հակամարտություն: Կարող է լինել իրավիճակի հանկարծակի սրում, գուցե ոչ միտումնավոր, սակայն պատերազմ կարող է ծագել պատահաբար, երբ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից:

– Ի՞նչ կասեք Ռուսաստանի դերակատարման մասին՝ հաշվի առնելով այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, նաև՝ Գերմանիայի կարևոր դերակատարումը ռուս-ուկրաինական հակամարտության լուծման գործում: ԼՂ դեպքում հնարավո՞ր է արդյունավետ միջնորդություն միջազգային խաղացողների կողմից:

– Ավելի քան 20 տարի մենք փորձում ենք թույլ չտալ, որպեսզի հակամարտությունը ռազմականացվի, սակայն էական արդյունքներ չկան: Կարծում եմ ՝ դրա պատճառը ոչ թե արտաքին, այլ ներքին խաղացողներն են, որոնք չեն ցանկանում փոխզիջման գնալ: Ով էլ հանդես գա միջնորդությամբ` լինի Ռուսաստանը, ԱՄՆ-ը, թե Եվրոպան, կարծում եմ, որ հակամարտության լուծման գլխավոր շարժիչ ուժը պետք է լինեն ոչ թե արտաքին ուժերը, այլ հակամարտող կողմերը, որոնք պետք է փոխզիջումների գնան: Ես չեմ տեսնում փոխզիջման ցանկություն ո՛չ հայկական, ո՛չ իսկ ադրբեջանական կողմից:

– Այսինքն՝ Ռուսաստանը և Արևմուտքը, որոնք այժմ սառը հարաբերությունների մեջ են, եթե չասենք դիմակայության շրջափուլում են որոշիչ դեր չե՞ն խաղում ԼՂ հակամարտության խաղաղ լուծման գործընթացում:

– Ոչ թե լուրջ դերակատարում չունեն, այլ ուղղակի չպետք է գերագնահատել արտաքին խաղացողների դերը: Այստեղ, իհարկե, խնդրահարույց է Ռուսաստանի հարցը, որ մի կողմից՝ շատ կարևոր և ակտիվ միջնորդ է, մասնավորապես՝ 2008թ. հետո, երբ կազմակերպեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Կազանում: Դրա հետ մեկտեղ Ռուսաստանը զենք է վաճառում հակամարտող երկու կողմերին էլ, ինչը հարցականի տակ է դնում վերջինիս խաղարար դերակատարումը:

– Հաշվի առնելով հակամարտության սրումը` հնարավոր համարու՞մ եք ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխություն:

– Քննարկումներ են գնում, որ հնարավոր է՝ ԵՄ-ն ներառվի այդ ձևաչափում, բայց կասկածում եմ, որ ձևաչափի այդ փոփոխությունը բեկում կբերի, քանի որ ես համոզված եմ՝ դա մեծապես կախված է ներքին խաղացողներից: ԵԱՀԿ Մինսկի խումբը չկարողացավ քննարկման սեղանին դնել Մադրիդյան հիմնական սկզբունքները, որպեսզի բեկում առաջանա, և ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն վիճակը վերածվի խաղաղության ձևաչափի:

– Ի՞նչ կասեք Թուրքիայի դերակատարման մասին:

– Կարծում եմ՝ Թուրքիան չի կարող օբյեկտիվ միջնորդ լինել, քանի որ մի կողմից՝ սերտ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, մյուս կողմից՝ բնավ հարաբերություններ չունի Հայաստանի հետ: Թուրքիան շատ կարևոր երկիր է Հարավային Կովկասի համար` քաղաքական, տնտեսական առումներով, սակայն չեմ կարող պատկերացնել Թուրքիային որպես միջնորդ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում