Friday, 19 04 2024
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին

Հայտնաբերվել է Լիճք գյուղում երիտասարդին դաժանորեն սպանած 34-ամյա համագյուղացին. Shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ`հունվարի 27-ին, ժամը 05:30-ի սահմաններում, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ոստիկանության Մարտունու բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Մարտունու քննչական բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված բազմակողմանի օպերատիվ հետախուզական և քննչական գործողությունների և բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության Գավառի բաժին է մեղայականով ներկայացել Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ, 34-ամյա Արմեն Գորոյանը:

Ինչպես Մարտունիից հայտնում է Shamshyan.com-ը, վերջինս կասկածվում է երեկ՝ հունվարի 26-ին, Լիճք գյուղում իր մոտ եղած «Մակարով» տեսակի ատրճանակով կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության հետևանքով համագյուղացի, 35-ամյա Արթուր Իրիցյանին սպանելու մեջ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ա. Գորոյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է: Ձեռնարկվում են բացատրական աշխատանքներ՝ հանցագործության գործիք «Մակարով» տեսակի ատրճանակը հայտնաբերելու համար: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հանցագործությունը բացահայտելու համար մարզի ոստիկանապետ Ա. Ադամյանի գլխավորությամբ ստեղծվել էին մի քանի օպերատիվ խմբեր, որոնց աշխատանքները ղեկավարել են մարզի ոստիկանապետը, Մարտունու ոստիկանության պետ Կարեն Սերոբյանը և մարզի քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանը՝ Մարտունու քննչական բաժնի պետի հետ համատեղ:

Գյուղացիները shamshyan.com-ի հետ զրույցում ասում էին, որ սպանվածն ու սպանությունը կատարողն ամուսնացած էին, երկուսն էլ ունեին անչափահաս երեխաներ, իսկ Ա. Գորոյանը սովորել և ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտն ու զարմանում էին՝ ասելով. «Ֆիզկուլտ ինստիտուտն ավարտած տղա էր, վիճվել էին, թող մի թաթալոշ տար, պրծներ, ինչի՞ իզուր տեղը ձեռքերն արյունոտեց»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում