Saturday, 20 04 2024
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին

Jose համալիրում բարմենը կրակով կոկտեյլ պատրաստելիս այրվածքներ ու ծանր մարմնական վնասվածքներ է պատճառել երկու հաճախորդի

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ սկսվեց և ավարտվեց Սերգեյ Շ.-ի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 33-ամյա Սերգեյն աշխատել է Երևանի Խանջյան 20 հասցեում գործող Jose համալիրում՝ որպես բարմեն:
2014 թվականի մարտի 28-ին, ժամը 22-ից մինչև 23-ը նա պատրաստել է «կրակով ուղեկցվող ալկոհոլային կոկտեյլներ»՝ խախտելով սպառողների առողջության անվտանգության պահանջները:

Բարմենի անզգուշության հետևանքով կոկտեյլների պատրաստման ժամանակ կրակը նետվել է հաճախորդների՝ Արտուշ Հ.-ի ու Արամ Հ.-ի վրա՝ նրանց առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներ՝ ընդհանուր մաշկածածկույթի 30 տոկոսի չափով 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճանի բոցային այրվածքներ՝ ուղեկցված այրվածքային հիվանդությամբ :

Սերգեյ Շ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Դատական նիստի սկզբում ամբաստանյալը հայտնեց, որ իրեն լիովին մեղավոր է ճանաչում, զղջում է, ու միջնորդեց գործը քննել արագացված կարգով:

Մեղադրող Մանուկյանը և դատարան ներկայացած տուժողներից մեկը չառարկեցին: Վերջինս ասաց, թե որևէ պահանջ չունի ամբաստանյալից, նա հատուցել է պատճառած վնասը:

Մեղադրողը հայտնեց, որ դատարան չներկայացած տուժողը դեռ գործով նյութերի նախապատրաստման փուլում է հայտարարել, թե բողոք ու պահանջ չունի, քանի որ արարքը կատարվել է ոչ թե դիտավորությամբ, այլ անզգուշությամբ:

Հաշվի առնելով բացակա տուժողի՝ ավելի վաղ հայտնած դիրքորոշումը, նիստին ներկայացած տուժողի, ինչպես նաև մեղադրողի դիրքորոշումը՝ դատարանը բավարարեց ամբաստանյալի միջնորդությունը. գործը քննեց արագացված ընթացակարգով:

Հետազոտվեցին ամբաստանյալի անձը բնութագրող փաստաթղթերը:

Ամբաստանյալի շահերի պաշտպան Արթուր Ղարիբյանը գործին կցելու համար ներկայացրեց նոր փաստաթղթեր: Սերգեյ Շ.-ն ամուսնացած է, երկու անչափահաս երեխաների հայր է, ընդ որում՝ ավագ որդին հիվանդ է ու հաշմանդամության կարգ ունի:

Վատառողջ է նաև ամբաստանյալը: Զինվորական ծառայության ժամանակ ի հայտ է եկել, որ Սերգեյը սրտի արատ ունի, ու նրան զորացրել են՝ զինծառայության համար ոչ պիտանի ճանաչելով:
Սերգեյը նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական: Ներկայումս «Ջոս» համալիրում չի աշխատում:

Արտաքուստ հանդարտ ու համեստ, ցածրաձայն խոսող Սերգեյին նայելով՝ դժվար էր պատկերացնել, որ նա կրակի շիթերով «ուղեկցվող» կոկտեյլներ է պատրաստում…

Մեղադրող Մանուկյանն իր մեղադրական ճառում ասաց, որ չնայած հանցավոր արարքը անզգուշությամբ է կատարվել, բայց այն հանրային վտանգավորության բարձր աստիճան ունի, տուժել են երկու մարդ, բարի մյուս հաճախորդներին ևս վտանգ է սպառնացել:

Մեղադրողը միջնորդեց Սերգեյ Շ.-ին մեղավոր ճանաչել մեղսագրված արարքի համար ու դատապարտել… 2 տարի 6 ամիս ազատազրկման:

Տուժողն ասաց, թե պետք է նկատի առնել, որ ամբաստանյալի արարքի մեջ «միտում չի եղել», նրա խնամքին անչափահաս երեխաներ կան, այդ թվում՝ հիվանդ երեխա, ամբաստանյալի նկատմամբ պետք է մեղմ վարվել:

Տուժողի դեմքին այրվածքի հետքեր չկային, բայց աջ ձեռքին դեռևս պաշտպանիչ սպեղանի կար:

Ամբաստանյալի շահերի պաշտպանը կոչ արեց մեղմ պատիժ նշանակել իր պաշտպանյալի նկատմամբ, հաշվի առնել նրա երեխայի ու հենց նրա վատառողջությունը. «Եթե իմ պաշտպանյալն ազատազրկման դատապարտվի, նրա երեխաները կմնան առանց խնամողի, դա պատժի նպատակներից՝ սոցիալական արդարությանը բոլորովին չի նպաստի…»:

Պաշտպանը հիշեցրեց վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը, համաձայն որի՝ եթե հանցավոր արարք կատարած անձը հարթում է պատճառած վնասը, հաշտվում է տուժողների հետ, դա արդեն նշանակում է, որ նա ուղղման ճանապարհին է: Սերգեյը հաշտվել է տուժողների հետ, հարթել է պատճառած վնասը, տուժողները բողոք կամ պահանջ չունեն:

Հանցավոր արարքը Սերգեյը կատարել է անզգուշությամբ՝ հանգամանքների պատահական զուգորդմամբ:

Պաշտպանը հիշեցրեց նաև, որ Սերգեյին մեղսագրված արարքի համար օրենքով, մինչև 5 տարի ազատազրկման ձևով պատժից բացի, սահմանված է նաև տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 300-500-ապատկի չափով:

Պաշտպանը միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ սահմանել տուգանքի ձևով պատիժ:

Ամբաստանյալն ասաց, թե զղջում է կատարածի համար ու դատարանից խնդրում է իր նկատմամբ ներողամիտ լինել:
Ընդհանուր իրավասության դատարանը Սերգեյ Շ.-ին մեղավոր ճանաչեց ու դատապարտեց 300 հազար դրամ տուգանքի: Ամբաստանյալից հօգուտ պետբյուջեի կբռնագանձվի նաև 16 հազար դրամ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում