Friday, 19 04 2024
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին

Գագիկ Բեգլարյանը կրիմինալ աշխարհի հետ կապեր ունի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շարունակելով ընթերցողի ուշադրությանը ներկայացնել ԱՄՆ դիվանագիտական արխիվի՝ Հայաստանին առնչվող փաստաթղթերը՝ այսօր կանդրադառնանք Երևանի ավագանու 2009թ. ընտրություններին առնչվող մի հետաքրքիր զեկուցագրի: Այն հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը վերոհիշյալ քվեարկությանը նախորդող օրերին:

Փաստաթուղթը հատկապես ուշագրավ է այն առումով, որ դեսպանը դիտարկում է նախընտրական դրությունը, համադրում իշխանության ճամբարից ստացված տեղեկությունները և ճշգրտորեն ներկայացնում ընտրություններում ակնկալվող պատկերը: Հատկանշական է, որ դիվանագետը նաև ընդգծում է իշխանությունների կողմից կեղծիքներ իրականացնելու հավանականությունը՝ դրանք համարելով ընտրությունների ինստիտուտը հիմնավորապես ոչնչացնող պրակտիկա:

Այսպես՝ հեղինակը նախ և առաջ փաստում է ընտրությունների կարևորությունը՝ որպես քաղաքային առաջին ընտրություններ, որոնց հանդեպ, սակայն, քաղաքացիները խիստ անտարբեր կեցվածք են պահպանում:

Դիվանագետն ի սկզբանե հռչակում է, որ քաղաքական այս խաղերին քաջատեղյակ շրջանակներից ստացված տեղեկությունների համաձայն՝ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կիսելու են առաջին երկու տեղերը, իսկ ՀԱԿ-ը կլինի երրորդ հորիզոնականում:

Հիշեցնենք, որ 2009թ. մայիսի 31-ին կայացած քվեարկության արդյունքները հենց այս պատկերով հրապարակվեցին ԿԸՀ կողմից: Յովանովիչը հայտնում է, որ ՀՀԿ ներկայացուցիչ Գագիկ Բեգլարյանն էլ կդառնա քաղաքապետ, քանի որ «հայկական յուրաքանչյուր ընտրության մեջ մեծ դեր ունեն լայնամասշտաբ կեղծիքներն ու ստորին օղակներում ծավալվող բռնությունները քվեարկության վայրերում»: Նախկին դեսպանը նկատում է, որ ՀՀԿ-ի գերխնդիրը Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ին մեծաթիվ ձայներից հեռու պահելն է: Դրան զուգահեռ՝ հարկավոր է ապահովել թիկունքը, քանզի ԲՀԿ-ն էլ ակնհայտորեն լուրջ է մոտեցել ընտրարշավին՝ հանձին Ծառուկյանի ընդգծված մասնակցության:

Ի դեպ, Յովանովիչը հավելում է, որ երևանյան շրջանակներում Ծառուկյանն ընկալվում է որպես գյուղացի մարդ, ով իր կողմն է գրավում ֆինանսական դժվարություններ ունեցող և աշխատանքը կորցրած բնակչությանը: Դիվանագետը պնդում է, որ «2008թ.-ին սկսված ֆինանսական ճգնաժամի ժամանակ Ծառուկյանի՝ մարդկանց աշխատանքը չկորցնելու հարցում ցուցաբերած օժանդակությունն ու քաղաքական նպատակներ ունեցող բարեգործությունը գրավում է մարդկանց»:

ԲՀԿ-ին այս հարցում համեմատելով ՀՀԿ-ի հետ՝ դեսպանը եզրակացնում է, որ Բեգլարյանն առավելապես հայտնի չէ և «երկու անգամ ընտրվելով Կենտրոնի թաղապետ՝ հռչակված է կրիմինալ աշխարհի հետ կապերի ու կեղծիքներով լի արշավների համար»:

 

Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում