2031 թ. Բրիտանիայի բնակչության կեսից ավելին արտասահմանցիներ կլինեն, գրում է TASS-ը: Այդպիսի եզրակացության են եկել Times թերթի փորձագետները, ովքեր հրապարակել են իրենց ուսումնասիրությունը:
«Ներկա պահին Լոնդոնում երկու անգամ ավելի շատ ներգաղթյալներ կան, քան 1971 թ., և ամեն ինչ հանգեցնում է նրան, որ 16 տարի անց նրանց թիվը կանցնի Բրիտանիայի մայրաքաղաքի բնակչության կեսից»,- կարծում են վերլուծաբանները: Նրանց կանխատեսումների համաձայն՝ Լոնդոնի բնակիչների թիվն այդ պահին 10 միլիոնից ավելի կլինի, որոնցից 5 միլիոնից ավելին ներգաղթյալներ կլինեն:
Միացյալ Թագավորության Անկախության կուսակցության միգրացիոն հարցերով ներկայացուցչ Սթիվեն Վուլֆի խոսքերով՝ 15-20 տարի անց լոնդոնցիները պետք է «լիքը հիվանդանոցներ, անկառավարելի տրանսպորտային ենթակառույցներ և հասարակության մասնատում» սպասեն:
1971 թ. բրիտանական մայրաքաղաքի բնակիչների թիվը, ովքեր Միացյալ Թագավորության սահմաններից դուրս են ծնվել, 1.3 միլիոն է եղել, մինչդեռ 2011 թ. նրանց թիվը 3 միլիոն է դարձել: Ընդ որում նրանց 40%-ից ավելին Եվրոպայում են ծնվել, 30%-ը՝ Մերձավոր Արևելքում և Ասիայում, 20%-ը՝ Աֆրիկայում և մոտավորապես 10%-ը՝ Կարիբյան լողավազանում և Ամերիկայում: