Իտալական «Միլան»-ի և Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող Ստեֆան Էլ-Շարավին վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ 6 շաբաթ, տեղեկացնում է Goal.com-ը:
Ֆուտբոլիստն իր վնասվածքը ստացել է «Լացիո»-ի դեմ խաղի ընթացքում:
Հավելենք, որ Շարավին Իտալիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 15 հանդիպման, դարձել 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: