Իտալական «Միլան»-ի ֆրանսիացի հարձակվող Ժերեմի Մենեզը աջակցության խոսք է հղել թիմի գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագիի հասցեին, տեղեկացնում է Italian Football Daily-ն:
«Հիմա «Միլան»-ում դժվար ժամանակներ են: Ոչ ոք չպետք է կախի գլուխը: Ցանկանում ենք լավ հանդես գալ Իտալիայի Գավաթի խաղերում:
Փորձում եմ մեծ օգուտ տալ թիմին և որքան հնարավոր է շատ գոլեր հեղինակել:
Մենք բոլորս աջակցում ենք Ինձագիին: Մեզ միասնական է դարձնում թիմի միակ նպատակը»,- հայտարարել է ֆրանսիացի հարձակվողը: