Մադրիդի «Ռեալ»-ի և Կոլումբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը խոսել է իր թիմակցի` Քրիշտիանու Ռոնալդուի բնավորության մասին, տեղեկացնում է AS-ը:
«Քրիշտիանուն հիանալի անձնավորություն է: Նա հիանալի է և՛ խաղադաշտում, և՛ խաղադաշտի սահմաններից դուրս: Կարծում եմ, որ նա արժանի էր «Ոսկե Գնդակ»-ին:
Նա հիանալի հարաբերություններ ունի թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ: Բոլորն էլ գիտեն, որ նա աշխատասեր է և ունի հաղթողի բնավորություն»,- հայտարարել է Ռոդրիգեսը: