Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը հայտարարել է, որ չի մտածում նոր պայմանագրի մասին, տեղեկացնում է Goal.com-ը:
Հավելենք, որ 30-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2016 թվականի ամռանը:
«Ես ընդհանրապես ճնշում չեմ զգում: «Բավարիա»-ն մեծ տեղ ունի իմ կյանքում և թիմի ղեկավարությունը գիտի իմ որոշման մասին:
Կարծում եմ, որ մոտ 3-4 տարի կկարողանամ հանդես գալ նույն մակարդակով»,- հայտարարել է Շվայնշտայգերը: