Լոնդոնի «Արսենալ»-ը ցանկանում է գնել իտալական «Էմպոլի»-ի պաշտպան Դանիելե Ռուգանիի տրանսֆերը, սակայն վերջինս ցանկանում է վերադառնալ Թուրինի «Յուվենտուս», վստահեցնում է Football Italia-ն:
20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում է «ծեր սենյորա»-ին և «Էմպոլի»-ին:
Ռուգանին կարող է տեղափոխվել Անգլիա միայն 3 մլն եվրոյի դիմաց: Հաղորդվում է, որ «զինագործներ»-ը պատրաստվում են 3 տարվա պայմանագիր առաջարկել երիտասարդ ֆուտբոլիստին:
Հավելենք, որ Իտալիայի ընթացիկ առաջնությունում Ռուգանին մասնակցել է 19 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ: