Բուքինգհեմյան պալատը քննադատության է ենթարկվել տարվա ամենացուրտ օրը, քանի որ երբ օդի ջերմաստիճանը հասել է – 3.25 աստիճանի, պալատական համալիրի պատուհանները բաց են մնացել: Ըստ տեղեկությունների՝ պալատի ջեռուցումը տարեկան արժենում է 1.1 մլն ֆունտ ստեռլինգ, հայտնում է The Sun-ը:
Հարկատուների դաշինքից Ջոնաթան Իզաբին հայտարարել է, որ ցուրտ օրը պատուհանները բաց թողնելը նույնն է, ինչ առձեռն փող այրելը: «Ցուրտ օրերին պատուհանները փակելը պարզապես ողջախոհություն է: Հարկատուների գրպաններն անհատակ չեն»,- հավելել է Իզաբին:
Իր հերթին, Բուքինգհեմյան պալատի մամլո քարտուղարը հայտնել է, որ վերևի հարկում որոշ պատուհաններ բաց են եղել վերանորոգման աշխատանքների ժամանակ, հայտնում է The Daily Mail-ը: