Ասիական ֆուտբոլի կոնֆեդերացիան տուգանել է Քուվեյթի, Հորդանանի և Պաղեստինի հավաքականներին` Ասիայի գավաթի խաղարկության հանդիպումների ժամանակ հանդերձարաններում ֆուտբոլիստների ծխելու պատճառով: Այդ մասին հայտնում է Daily Telegraph-ը:
Թիմերից յուրաքանչյուրը տուգանվել է 1000 դոլարի չափով: Նշենք, որ երեք ազգային թիմերից ոչ մեկը չի կարողացել հաղթահարել մրցաշարի խմբային փուլը:
Հայտնի է եզրափակչի մասնակիցենրից մեկը: Այն Կորեայի հավաքականն է: Եզրափակչի մյուս մասնակիցը կորոշվի այսօր: