Մադրիդի «Ռեալ»-ի մարզչական շտաբը հետաքրքրվում է Բիլբաոյի «Ատլետիկ»-ի կենտրոնական պաշտպան Այմերիկ Լյապորտի ծառայություններով: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:
Կարլո Անչելոտին կարծում է, որ Լյապորտը կարող է ուժեղացնել «Ռեալ»-ի պաշտպանության կենտրոնը: Այնուամենայնիվ, բասկյան ակումբը չի շտապում բանակցություններ սկսել:
«Ատլետիկ»-ը 20-ամյա ֆրանսիացու տրանսֆերի դիմաց «Ռեալ»-ից պահանջել է 42 մլն եվրո, որը կազմում է խաղացողի հրաժարագինը:
Իսպանիայի Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Լյապորտն «Ատլետիկ»-ի կազմում 42 խաղ է անցկացրել: