Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան իր կարծիքն է հայտնել ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքի մասին:
«Պոգբայի տրանսֆերն ամենաթանկն է աշխարհում: Նա ավելի թանկ արժե, քան Քրիշտիանու Ռոնալդուն և Մեսսին:
Հունվարին Պոլը չի հեռանա թուրինյան ակումբից: Իսկ ամռանն ամեն ինչ կքննարկենք: Շատերը չեն, որ կարող են թույլ տալ իրենց գնել Պոգբայի տրանսֆերը»,- Football Italia-ն մեջբերում է Ռայոլայի խոսքերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` «Ռեալ»-ը մտադիր է 100 հազար եվրո վճարել Պոգբայի տրանսֆերի դիմաց և ձեռք բերել այն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: