IBM ընկերությունը ծրագրում է կրճատել 111,8 հազար աշխատակցի՝ ընկերության անձնակազմի 26 տոկոսին, հայտնում է Sky News-ը: Ներկայում IBM-ում աշխատում է 430 հազար մարդ:
Հիմնականում IBM-ի անձնակազմի կրճատումը կվերաբերի ԱՄՆ-ում ընկերության աշխատակիցներին:
Ինչպես հայտնել են ընկերությունից, կրճատումները կապ ունեն ձեռնարկության վերակազմավորման հետ:
Մոտ ժամանակներս աշխատակիցները կսկսեն ստանալ պաշտոնական ծանուցումներ նրանց հետ կնքված պայմանագիրը չեղյալ հայտարարելու վերաբերյալ: