Չինաստանի դատարանում առաջին անգամ քննվել է աշխատավայրում գեյերի հանդեպ խտրական վերաբերմունքի մասին հայցը՝ հատնում է Agence France-Presse-ը:
Հայցվորի հայտարարությամբ՝ ինքը դիզայների աշխատանքից անմիջապես հեռացվել է այն բանից հետո, երբ գործատուն իմացել է իր ոչ ավանդական կողմնորոշման մասին:
Աշխատողի շահերը ներկայացնող փաստաբանի խոսքով՝ իրենք շատ լավատեսորեն են տրամադրված դատարանի վճռի հարցում: Նա նշել է, որ հայցվորը 8.000 դոլար փոխհատուցում է պահանջում: