Սպիտակ տան մոտ՝ սիզամարգին անհայտ բջջային սարք է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է NBC-ն:
Այս տեղեկությունը Նյու Դելիում մամլո ասուլիսի ժամանակ հաստատել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը:
Նրա խոսքով՝ սարքն անմիջական վտանգ չի ներկայացնում ոչ ոքի համար: