Friday, 19 04 2024
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել

Ֆրանսիայում սկսվել է L`Oreal-ի համասեփականատիրոջից միջոցների շորթման գործով դատական գործընթացը

Ֆրանսիայի Բորդո քաղաքում դատական գործ է սկսվել L`Oreal կորպորացիայի համասեփականատեր Լիլիան Բետանկուրից միջոցների շորթման գործով: Այս մասին հայտնում է TASS-ը:

Բետանկուրը Ֆրանսիայի ամենահարուստ կինն է. նրա կարողությունը գնահատվում է ավելի քան 30 մլրդ եվրո:

Մեղադրյալի աթոռին են 10 հոգի, նրանց թվում՝ Ֆրանսիայի բյուջեի նախկին նախարար Էրիկ Վերտը, ով ավելի վաղ եղել է նաև Նիկոլա Սարկոզիի նախընտրական արշավի գանձապահը: Գործով բոլոր ամբաստանյալները մեղադրվում են Բետանկուրից խոշոր միջոցներ ստանալու համար՝ օգտվելով նրա տարիքից և թույլ առողջությունից: 2006թ. բուժզննությամբ պարզվել է, որ Բետանկուրը տառապում է ծերունական տկարամտությամբ: Հիմա նա 92 տարեկան է:

Խոսքը մեղադրյալների կողմից առձեռն և կտրոններով, արվեստի թանկարժեք գործերի տեսքով միլիոններ ստանալու, հսկայական գումարներով Բետանկուրի «բարեկամների» կյանքի ապահովագրության մասին է:

Առաջադրվել են վստահության չարաշահման, ֆինանսական միջոցների լվացման, ուրիշի ունեցվածքի ապօրինի յուրացման մեղադրանքներ:

Էրիկ Վերտից բացի՝ գործով որպես մեղադրյալ է անցնում նաև Բետանկուրի մտերիմ ընկեր լուսանկարիչ Ֆրանսուա-Մարի Բանյեն, ով նրա հետ ծանոթ է մոտ 40 տարի: Հետաքննությունը կասկածում է, որ Բետանկուրից նրա ստացած միջոցները հարյուրավոր միլիոն եվրո են կազմում: Մյուս հայտնի անձը Բետանկուրի նախկին գործադիր տնօրեն Պատրիս դե Մեստրն է: Նա 2012թ. արդեն 88 օր անցկացրել է նախնական կալանքի տակ:

Ավելի վաղ գործով մեղադրյալ էր նաև Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, ով կասկածվում էր Բետանկուրից ստացած միջոցներով իր նախընտրական արշավի անօրինական ֆինանսավորման մեջ: Հետագայում նրա հասցեին մեղադրանքները հանվել են:

Ենթադրվում է, որ գործընթացը կտևի 5 շաբաթ: Սակայն պաշտապանութունը մտադիր է այն ավելի հետաձգել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում