Դերասան Վարդան Պետրոսյանն իր վերջին խոսքում այսօր՝ հունվարի 26-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում։
«Տեղի ունեցածը ես համարում եմ դժբախտ պատահար, որը կարող էր յուրաքանչյուրիս հետ պատահել։ Գիտակցելով կատարվածում իմ պատասխանատվության չափը, ես այնուամենայնիվ, հայտարարում եմ, որ ինձ առաջադրված մեղադրանքում ես ինձ մեղավոր չեմ ճանաչում»,- ասաց Վարդան Պետրոսյանը:
Իր դատավարությունը դերասանը անուղղակիորեն քաղաքական հետապնդում անվանեց «ռեժիմի» կողմից՝ իր հետ կատարվածը համեմատելով Չարենցի, Սևակի, Աբովյանի, Քոչարի, Մինասի, Աճառյանի նկատմամբ ճնշումների հետ։
Վարդան պետրոսյանի գործով դատավճիռը կհրապարակվի հունվարի 29-ին: