Հարավկորեական Samsung Electronics ընկերությունը կդառնա iPhone-ի նոր մոդելների պրոցեսորների հիմնական մատակարարը: Այս մասին հայտնում է տեղի Maeil Business Newspaper-ը՝ հղում կատարելով իր աղբյուրին:
Աղբյուրի խոսքով՝ Samsung-ը կարտադրի ու կմատակարարի ամերիկյան Apple-ի նոր սմարթֆոնների համար միկրոսխեմաների 75%-ը: Մասնավորապես խոսքը A9 պրոցեսորների մասին է հաջորդ iPhone 7-ի համար: Apple-ի հետ գործարքի գումարը չի հաղորդվում:
IPhone 6-ի համար A8 մոդելի չիփեր էր արտադրում թայվանական TSMC ընկերությունը: