Գոլդի Հոուն ու նրա դուստրը՝ Քեյթ Հադսոնը, դարձել են Atelier Versace կուտուրեային ցուցադրության հանդիսավոր հյուրերը, որ տեղի է ունեցել Փարիզում բարձր նորաձևության շաբաթվա ընթացքում՝ գրում է Elle-ը:
Դոնաթելլա Վերսաչեն անձամբ է ողջունել դերասանուհիներին շոուից առաջ ու լուսանկարվել է նրանց հետ:
35-ամյա Հադսոնը կեցվածք է ընդունել լուսանկարիչների առաջ Versace-ի կարմիր զգեստով: 69-ամյա Հոուն ցուցադրել է իր տարիքի համար բավական համարձակ զգեստ՝ սև կարճ զգեստ թափանցիկ թևքերով, որի վրայից կրել է մորթե վերարկու:
Դերասանուհիները այցելել են նաև after-party-ի, որտեղ Հադսոնը կրել է սև փակ զգեստ Versace-ից: