Այսօր Անն Բրասերը երկրորդ ժամկետում վերընտրվել է ԵԽԽՎ նախագահ՝ հայտնում է TASS-ը:
Նրա թեկնածությունը միակն է եղել՝ խորհրդարանականներից ուրիշ ոչ ոք չէր առաջադրվել:
Բրասերը ԵԽԽՎ-ում աշխատանքն սկսել է 1993թ.: ԵԽԽՎ-ում «Լիբերալների և դեմոկրատների դաշինք՝ հանուն Եվրոպայի» խումբը նա գլխավորել է 2009 թվականից: 2012թ. ամռանը Բրասերը պատրաստել է Վեհաժողովի կողմից հավանության արժանացած բանաձևը՝ Թունիսում իշխանության ժողովրդավարական փոխանցման մասին:
ԵԽԽՎ նախագահի լիազորությունների ժամկետը 1 տարի է՝ մեկ տարով մեկանգամյա երկարաձգման հնարավորությամբ: Այդպիսով՝ 2016թ. հունվարին Վեհաժողովում կընտրվի նոր նախագահ: