Վարշավայի կենտրոնում՝ բնակելի տներից մեկում, հզոր պայթյուն է տեղի ունեցել, վիրավորվել է 5 մարդ: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով TVN24 հեռուստաալիքը:
«Պայթյունը տեղի է ունցել վեցհարկանի բնակելի տան առաջին հարկում»,- հայտնել են հրշեջ ծառայությունից:
Շենքի բնակիչները տարհանվել են:
Հաղորդվում է, որ պայթյունի հետևանքով վնասվել է նաև ուղևորատար ավտոբուս: Այս պահին դեպքի վայրում աշխատում են փրկարար ծառայությունները: