SHAMSHYAN.com–ի տեղեկություններով՝ քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Shamshyan.com-ի Լիճ գյուղում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել նույն գյուղի բնակիչ, 35-ամյա Արթուր Իրիցյանի և մեկ այլ անձի միջև, ինչի հետևանքով Ա.Իրիցյանը ստացել է հրազենային վնասվածք կամ վնասվածքներ, որի հետևանքով մահացել է: Այս պահին գյուղ են ժամանել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի քննիչները: