Ջենիֆեր Լոուրենսը կինոմրցանակների սեզոնի կարմիր գորգի ամենասպասված աստղերից է: Այս տարի դերասանուհին իր ներկայությամբ չպատվեց ոչ «Ոսկե գլոբուսը», ոչ էլ «Քննադատների ընտրությունը»: Նրա առաջին բեմելը դարձավ Ամերիկայի պրոդյուսերների գիլդիայի մրցանակաբաշխությունը՝ հայտնում է Elle-ը:
Շատերն ակնկալում էին, որ Լոուրենսը կհայտնվի Christian Dior-ով, քանի որ դերասանուհին գործնականում չի դավաճանում ֆրանսիական բրենդին, որի հետ համագործակցում է:
Այս անգամ, սակայն, աստղի երկրպագուներին սպասվում էր հաճելի անակնկալ: Հերթական միանման զգեստի փոխարեն՝ նա հագել էր հունական ոճի արծաթե դեկորով զգեստ՝ Prada-ից:
Չնայած սեքսուալ տարրերի առատությանը՝ խորը բացվածք, բաց մեջք, ազդրի վրա ճեղք, զգեստը ներդաշնակ և ինքնատիպ էր: Դերասանուհին հագել է նաև ոսկեգույն կոշիկներ Prada-ից ու շափյուղայից ականջօղեր: