Վրաստանի ներքին գործերի նախարար է նշանակվել մինչ այդ նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Վախթանգ Գոմելաուրին՝ հայտնում է «Գրուզիա Օնլայն»-ը: Նրան այսօր ներկայացրել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության վարչակազմում մամլո ասուլիսի ժամանակ:
Մինչև 2013թ. Վախթանգ Գոմելաուրին եղել է Բիձինա Իվանիշվիլիի անվտանգության ղեկավարը: Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեի հրաժարականից հետո Գոմելաուրին կկատարի նախարարի պարտականությունները: